ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը դժգոհում է, Ալիևը՝ թոզ փչում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը, փոխանցել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանը, ըստ Բաղդասարյանի, վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։


«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել», - շեշտել է խոսնակը։

Նա հավելել է՝ ՀՀ-ում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։

Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է խուսանավել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Ադրբեջանի նախագահը երեկ էլ՝ թյուրքական երկրների ղեկավարները, կրկին խոսել են միջանցքի մասին՝ չարաշահելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

Ադրբեջանական Գաբալայում երեկ կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»։ Այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևն էլ հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքի շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական կարևորություն ունեն։
«Այս քայլը զգալիորեն կուժեղացնի թյուրքական աշխարհը և տարանցման նոր հնարավորություններ կստեղծի», - նշել է կազմակերպության ղեկավարը։

Ուշագրավ է, որ նույն գագաթնաժողովում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը օգտագործել է հենց TRIPP տերմինը՝ զերծ մնալով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ըստ էության, Ալիևն ու Բայրամովը դերաբաշխում են արել, որպեսզի թե՛ միջազգային հանրության աչքին թոզ փչեն, թե՛ իրենց ներքին հարցերը սպասարկեն։

Մարինե Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular