ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության հակասությունները աչք են ծակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ կայացած ասուլիսը, ի թիվս այլ եզրակացությունների, հերթական անգամ ապացուցեց, որ լուրջ տարաձայնություններ կան խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև։ Պնդելով, որ Փաշինյանին չի հաջողվի հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում, Քոչարյանը հայտարարեց, թե ընդդիմադիր երկու ուժի է հաջողվելու անցնել խորհրդարան։ «Մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը»,- ասել է նա, հավելել, թե այս երկու ընդդիմադիր ուժերը հավակնում են միասին ավելի շատ ձայն ստանալ խորհրդարանում, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

«Չեմ ուզում տոկոսների, բանի, սենց ասեմ՝ բոլոր, համենայն դեպս, սոցիոլոգիայով, մի քիչ վերև, ներքև, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, բավական, սենց ասեմ՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր, սենց մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավելի են, քան ... մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: Կլինի՞ երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը»,- ասել է նա։ Ըստ երկրորդ նախագահի, «իր տպավորությամբ և այն սոցիոլոգիայով, որը այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի, եթե սխալներ չգործեն»։

Երկրորդ նախագահը երկու կոնցեպտուալ սխալ է գործում։ Նախ, նա չհիմնավորված հույսեր է արթնացնում Փաշինյանի սուղ հնարավորությունների մասին, մինչդեռ պարզ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչնչի առջև կանգ չի առնելու, որպեսզի վերարտադրվի։ Իսկ դա կանխելու միակ ուղին համախմբվելն է։ Քոչարյանը նաև քաղաքական պրոցեսներից փորձում է դուրս դնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը երեկ որոշակի նյարդայնությամբ արձագանքել է իր նախորդին։


«Ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։ «Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով։ Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Էմիլիա Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular