ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին․ պատմության այս օրը (08 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Խորվաթիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետի օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451 - սկսվել է Քաղկեդոնի ժողովը՝ Քրիստոսի բնույթի մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական։ Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը։

1897 - ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։

1957 - ծնվել է դերասանուհի Լալա Մնացականյանը։

1992 - ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը։

2003 - վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։

2005 - Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»։

2006 - իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

2007 - կայացել է Հայաստանի Թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը։

2008 - մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել «France Telecom Orange» ընկերությունը։

2010 - Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

2011 - վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի շուրջօրյա միջոցառումները։

2018 - Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին՝ չմեկնաբանելով, թե ինչ գործով։

  • Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը։

  • Վախճանվել է Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամ, որպես «Միայնակ գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանը։

2020 - ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշի քաղաքում որոշակի ինտերվալով երկու անգամ խոցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

1085 - Վենետիքում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը։

1480 - տեղի է ունեցել Ռուսաստանի Ուգրա գետի մեծ դիմակայությունը ռուսական կնյազ Իվան 3-րդի և Մեշ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է Ռուսաստանի վերջնական ազատագրման մոնղոլ-թաթարական լծից։

1498 - Վասկո դը Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից։

1558 - ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը։

1754 - վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։

1806 - Նապոլիոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը։

1818 - անգլիացիները առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ։

1834 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոն։

1848 - ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը, որը հանդիսանում է «Ինտերնացիոնալ»-ի երաժշտության հեղինակը։

1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է հեռախոսակապ։

1892 - ծնվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան։

1896 - առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը։

1906 - Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից։

1908 - ծնվել է ռուս բանաստեղծ և գրաքննադատ էմիգրանտ Յուրի Մանդելշտամը։

1912 - Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային, սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

1914 - Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսհաֆենի գերմանական դիրիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա։

1953 - վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը։

1962 - Ալժիրը անդամակցել է ՄԱԿ-ին։

1993 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի ԱՊՀ մտնելու մասին։

2005 - Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 84 000 մարդ։

2022 - Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ Ղրիմի կամրջի վրա տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է երեք մարդ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular