ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանը կավելացնի Ռուսաստանի միջոցով Գերմանիային տրվող նավթի մատակարարումները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ղազախական «ԿազՄունայԳազ» (ԿՄԳ) ընկերությունը և գերմանական Rosneft Deutschland GmbH-ն պայմանավորվել են դեպի Գերմանիա նավթի մատակարարման գործող պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2026 թվականի վերջը, փոխանցում է Նեմեցկայա վոլնան։

Թարմացված պայմանների համաձայն՝ ամսական մատակարարման ծավալները 100,000-ից կաճեն մինչև 130,000 տոննա, ասվում է ղազախական ընկերության հայտարարության մեջ։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ նավթը մատակարարվելու է «Կարաչագանակ Պետրոլիում Օպերեյթինգ Բ.Վ.» ընկերության ռեսուրսներից։ Այն նավթ է արդյունահանում Արևմտյան Ղազախստանի մարզում՝ ՌԴ-ի հետ սահմանին։ ԿՄԳ-ից հավելել են, որ 2024 թվականից Գերմանիա մատակարարվող նավթի մի մասը նույնպես մատակարարվում է Կասպից ծովի Քաշագան հանքավայրից, իսկ 2025 թվականից՝ Կասպից ծովի Թենգիզ հանքավայրից։

Պայմանագրի երկարաձգման և մատակարարման ծավալի ավելացման մասին որոշումն ընդունվել է «ԿազՄունայԳազ»-ի և Rosneft Deutschland-ի ղեկավարներ Ասխատ Խասենովի և Յոհաննես Բրեմերի միջև բանակցությունների արդյունքում։ Կողմերը հաստատել են էներգետիկ գործընկերության հետագա զարգացման գործում փոխադարձ շահագրգռվածությունը։

Ղազախական նավթի մատակարարումները գերմանական Շվեդտի նավթավերամշակման գործարանին սկսվել են 2023 թվականին։ Դրանք իրականացվում են «Դրուժբա» խողովակաշարով՝ Ռուսաստանի, Բելառուսի և Լեհաստանի տարածքով։ 2025 թվականի ինն ամիսների ընթացքում Ղազախստանից Շվեդտի գործարան մատակարարման ծավալը կազմել է մոտ 1,5 մլն տոննա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular