ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը կարողացավ պահպանել իր ինքնիշխանությունը. դասեր Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանում իշխանությունը տապալելու փորձը ձախողվել է: Այս արձանագրումն արել է վարչապետ Իրաքլի Կոբախիձեն, անդրադառնալով հանգստյան օրերին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին: Նշենք, ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը, չհամակերպելով իր ստացած չափազանց սակավ ձայների հետ, փորձել էր գրոհ կազմակերպել պետական մարմինների ուղղությամբ: Ընդդիմության առաջնորդներից 5 մարդ ձերբակալվել է, բախումների ընթացքում վիրավորվել է 21 ոստիկան և 6 ցուցարար:

ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքը» ջախջախիչ հաղթանակ է տարել ընդդիմության նկատմամբ, իսկ դրանից հետո ընդդիմադիրները, որոնք բավական լավ պատրաստվել էին նման զարգացումների, փորձել են գրոհել նախագահական պալատը ընդհուպ: Պատրաստվել էր նաև իշխանությունը՝ հրաշալի իմանալով, որ ընդդիմադիր ուժերը, Եվրամիության աջակցությամբ, փորձելու են տապալել երկրի իշխանությունը, փաստացի: Վրաստանի գործող իշխանություններին հաջողվել է հերթական անգամ պահպանել երկրի ինքնիշխանությունը և թույլ չտալ անկայունության փորձերը:

Եվրամիությունն այժմ փորձում է խուսափել պատասխանատվությունից, իսկ պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ սպասում է Եվրամիության ներողությանը: Տևական ժամանակ արդեն Արևմուտքը բավականին լուրջ պատժամիջոցներով և ճնշումներով փորձում է իշխանափոխություն իրականացնել Վրաստանում, բայց այդ երկրի իշխանություններն ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը տարբեր արևմտյան էքսպանսիաներից, այդ թվում նաև՝ վրացական արժեքների դեմ հարձակումներից: Ըստ էության, Վրաստանում կատարվողը հակադարձ է Հայաստանի իրողություններին, որտեղ գործող իշխանություններն իրենց են վերածվել Արևմուտքի խամաճիկի, և հանուն սին խոստումների նորարհավիրքներ են բերում սեփական երկրին:

Այս ամենի մեջ երևում է Արևմուտքի իրական երկդիմի ընթացքը: Միևնույն ժամանակ, Վրաստանում կատարվողը նաև հույս է ներշնչում, որ Արևմուտքին չի հաջողվի ծայրահեղ վիճակի բերել իրավիճակը Հարավային Կովկասում: Վրացական իշխանությունները նաև վճռական են ընդդիմադիր որոշ կուսակցությունների, այդ թվում՝ կալանավորված նախկին նախագահ Միխել Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը արգելելու հարցում, նշելով, որ երկրի դեմ բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստանում:

Սաթինե Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular