ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաշմանդամ կալանավորին ձեռ ու ոտ են արել, շպրտել գետնին ու ասել՝ ամեն անգամ երբ բողոքես՝ սենց ա լինելու». իրավապաշտ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

aravot.am-ը  գրում է.

Հայաստանի քրեակատարողագրում կան հիմնարկներում խոշտանգում եւ չհնազանդվող կալանավորների նկատմամբ ճնշումներ են գործադրում: Այսօր Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները հրավիրած ասուլիսում ահազանգեցին՝ կալանավոր Հրաչյա Գեւորգյանի կյանքին վտանգ է սպառնում:

Ներկայումս Հրաչյա Գեւորգյանի գործը Վերաքննիչ դատարանում է: Նա ձերբակալվել է 2011-ին: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ երբ ձերբակալվել է, նա նորմալ, առողջ տղամարդ է եղել, հիմա զառամյալ ծերունի է. «Դատարան եկեք տեսեք, իրեն ապրանքի նման բերում դնում են ու գնում»:

Նինա Կարապետյանցը պատմեց, որ Հրաչյա Գեւորգյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Երբ բարձրաձայնում է այդ մասին, նրա նկատմամբ քրեակատարողականում սկսում են ճնշումներ կիրառել. «Դատապարտյալների հիվանդանոցում, Հրաչյայի պատմելով, այնպիսի դեղ են իրեն ներարկել, որ կոմայի մեջ է ընկել, կորցրել կուլ տալու, խոսելու, քայլելու ունակությունը: Նրան հետո տեղափոխել են նորից Նուբարաշեն եւ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ: Կալանավորները նրա կողքից հեռացվում են, որոնք օգնում էին գոնե պետքարան գնալ: Մարդը ժամերով խնդրում է, որ իրեն տանեն պետքարան, պատկերացնո՞ւմ եք: Մարդու վիճակը օր օրի վատանում է, չեն տանում դատապարտյալների հիվանդանոց: Որովայնի շրջանում սուր ցավ է զգում, արյուն է փսխում, չի կարողանում մեկին գտնի քրեակատարողական հիմնարկում, որ բացատրի՝ ինքը արյուն է փսխում: Թունավորման փաստով գործ է հարուցվել, իբր փորձանմուշ են վերցրել, բայց Հրաչյան պնդում է, որ իրենից որեւէ փորձանմուշ չեն վերցրել: 4 օր մարդը արյուն է փսխել, անգամ բուժակը դուռը չի բացել, որ իմանա ինչ է իր հետ»:

Իրավապաշտպանները պատմեցին, որ ավելի ուշ պարզվում է, որ Հրաչյա Գեւորգյանն ունի բաց խոց, ունի բրոնխիալ ասթմա, Հեպատիտ С, պարկինսոնի հիվանդություն, որն արդեն բավարար է՝ նրան կալանավայրում չպահելու համար: Երբ ասոցիացիան բարձրաձայնում է Հրաչյայի խնդիրների մասին, իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի բիրտ մեթոդներ են կիրառվում իր նկատմամբ. «Հաշմանդամ՝ սայլակով տեղաշարժվող մարդուն ձեռ ու ոտ են արել, շպրտել գետնին ու ասել՝ ամեն անգամ երբ քո անունից հրապարակում տարածվի, բողոքես՝ քո հետ սենց ա լինելու»:

IMG_6558

 

Նինա Կարապետյանցն ասաց, որ բազմաթիվ անգամ դիմել են արդարադատության նախարարություն, որեւէ նորմալ, համարժեք արձագանք չեն կարողանում ստանալ: Ժամանակին արձագանքել է օմբուդսմենը միայն: Արման Վեզիրյանի խոսքերով՝ երբ մենք փորձում ենք մի հոդված տպագրել, որ խնդիրներ ունի, անմիջապես մեր ֆեյսբուքյան էջում պատասխան է գալիս, որ նա ստուգվել է այսինչ հիվանդանոցում եւ խնդիրներ չունի (տես լուսանկարում):

IMG_6565

 

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ 2015-ին ընդամենը 1 տարվա ընթացքում 25 դատապարտյալ է մահացել՝ առողջական խնդիրների պատճառով: Դա ահռելի մեծ թիվ է. «Երբ հիվանդություններով մարդկանց ցանկի հետ կապված ասում ենք, ասում են՝ սիմուլյացիա է անում, պարկինսոնի հիվանդությամբ սիմուլյացիա անել հնարավոր չէ: Հեպատիտ С-ով հնարավոր չէ սիմուլյացիա: Հրաչյա Գեւորգյանի հետ կապված նախարարությունից պարզել են, որ ոչ թե խոց է նա ունեցել, որ արյուն է փսխել, այլ՝ ուղղակի գաստրիտ ունի: Արման Վեզիրյանը հրապարակեց բժշկի ցուցումը, թե ինչ սննդակարգ է ցուցված այդ հիվանդության դեպքում, ինչպես պիտի հետեւի, արգելված բաներ չուտի:

Մինչդեռ քրեակատարողականում ի՞նչ սննդակարգի մասին է խոսքը: Նինա Կարապետյանցը պատմեց, որ Հրաչյա Գեւորգյանին սկի հաց չեն տալիս ուտելու. «Հաշմանդամ մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսեւորում, սոված է մնում, հաց տվել են գիշերվա ժամը 11-ին»: Արման Վեզիրյանը հայտարարեց՝ եթե մահանա Հրաչյա Գեւորգյանը, մարդասպանները լինելու են Օսիկյան Արթուրը, արդարադատության նախարարությունը, քրեակատարողականի աշխատակազմը:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը նախկինում դատապարտված է եղել: Արթիկ ՔԿՀ-ում մի կնոջ հետ է ծանոթացել:

ՔԿՀ-ից դուրս գալուց հետո իրար հետ են ապրել, բայց պարզվում է՝ Հրաչյային մեղադրանք է առաջադրվում այդ կնոջը բռնաբարելու, անառակաբարո գործողություններ անելու, դրամաշորթության եւ այլ հոդվածներով: Բռնաբարության մասով նա արդարացվել է, բայց դատապարտվել 9 տարի ազատազրկման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular