ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգներում պատրաստվում են թողարկել 1 դոլարանոց մետաղադրամներ՝ Թրամփի պատկերով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով նոր կոլեկցիոն 1 դոլարանոց մետաղադրամներ թողարկելու հնարավորությունը: Fox Business հեռուստաալիքի տվյալներով՝ այդ քայլը նախատեսված է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում:

Ըստ նախագծի՝ մետաղադրամին, ամենայն հավանականանությամբ կպատկերվի Դոնալդ Թրամփը՝ բարձրացված բռունցքով՝ ամերիկյան դրոշի հետնապատկերին: Այդ պատկերը հղում է 2024 թվականին նրա դեմ կատարված մահափորձից հետո արված լուսանկարին: Ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ չնայած վերջնական դիզայնը դեռևս հաստատված չէ, նախարարությունն ունի օրինական լիազորություններ նման առիթների համար կոլեկցիոն հուշադրամներ թողարկելու համար:

Մեկնաբանելով լուրը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Օ՜, ես վստահ չեմ, թե նա [Թրամփը] տեսե՞լ է դա, բայց վստահ եմ, որ դա նրա սրտով կլինի»:

Հուշադրամների թողարկումը Միացյալ Նահանգներում վաղեմի ավանդույթ է: Պատմության մեջ ամենատարածված մետաղադրամը Ազատության արձանի պատկերով 1986 թվականին թողարկված մետաղադրամն էր, որը վաճառվել է գրեթե 15,5 միլիոն նմուշօրինակով: Հաջողություն են ունեցել նաև Ջորջ Վաշինգտոնի 250-ամյակին, 1984 թվականի Լոս Անջելեսում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և ԱՄՆ Սահմանադրության 200-ամյակին նվիրված հուշադրամների թողարկումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular