ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի համար

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը, գրում է ArmSport.am-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կարմիր սատանաները» 27-ամյա խաղացողի համար պատրաստ են մադրիդյան գրանդին առաջարկել 70 միլիոն ֆունտ (մոտ 80 միլիոն եվրո)։

Նշվում է, որ գործարքի մաս կարող է կազմել նաև Կոբի Մեյնուն, որը ներկայումս քիչ խաղաժամանակ է ստանում մանկունյանցիների կազմում։

Վալվերդեի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ուրուգվայցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular