Ryanair-ը կոչ է արել խոցել ռուսական դրոնները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդական Ryanair ավիաընկերությունը ՆԱՏՕ-ին կոչ է արել «խոցել ռուսական դրոնները» օդանավակայանների երթուղիների վրա: Այս մասին հայտնում է Politico-ն։
Սեպտեմբերի 10-ի գիշերը անհայտ ԱԹՍ-ները հատել են Լեհաստանի սահմանը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 19 անօդաչու թռչող սարք, որոնց զգալի մասը ժամանել է Բելառուսի տարածքից:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ ռուս զինվորականների կողմից Լեհաստանի տարածքում օբյեկտների խոցումը նախատեսված չէր, թիրախները Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներն էին: