ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սաստկացնում է եկեղեցու դեմ հետապնդումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնացել անփոփոխ։ Դատավորը կմկմալով և շփոթված կարդացել է վճիռը և դուրս փախել դահլիճից։ Իշխանության զավթման կոչերի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ դատախազը 2․5 տարի էր պահանջել։ Վճիռը Միքայել Աջապահյանն ընդունել է ժպիտով։ Նա մեղադրանքը չի ընդունում, և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։

Դատապարտող հայտարարություն է տարածել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ի դեպ, փաշինյանական իշխանությունը Մայր Աթոռի դեմ միայն դատական վճիռներով չէ, որ փորձում է պայքարել։ Քպ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,- նշված է նախագծով, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Հանրային հեռարձակողներ են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։ Արդեն մեկ տարուց ավելի գործող իշխանությունները քայլեր են ձեռնարկում «Շողակաթը» փակելու համար։ Նշենք, որ հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը, իսկ Հանրային հեռուստառադիոխորհուրդը ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ՝ պետբյուջեից վճարելով 220 միլիոն դրամ։ Այժմ գումարները տնտեսելու պատրվակի տակ ցանկանում են փակել ընդհանրապես «Շողակաթը»։

Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության այս համառ և հետևողական քաղաքականությունը ոչ միայն ներքաղաքական ենթատեքստ ունի, այլև մեծամասամբ բացատրվում է գործող իշխանությունների հոգևոր սնանկությամբ։ Վաղուց մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործող իշխանության մեջ բազմաթիվ աղանդավորներ կան և, ըստ ամենայնի, հենց նրանք էլ կանգնած են Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի թիկունքում։

Աննա Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular