ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիրավոր ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, քեզ շատ եմ սիրում, գալու եմ». Արամ Կարապետյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը, որպես երեխա, ծայրահեղությունից ծայրահեղություն էր։ Ե՛վ շատ զուսպ էր, և՛ շատ հումորով։ Արամը տան փոքրն է, տասը տարի քրոջից է փոքր, յոթ տարի՝ եղբորից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արամի մայրիկը։ Արամը ծնվել է Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Որոշ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, այնուհետև վերադարձել Խաչփառ։ «Իր մանկությունն անցել է Արծվաբերդում, պատանեկությունը՝ Խաչփառում։ Երկու գյուղում էլ Արամիս որպես իրենց հերոս են ճանաչում և ընդունում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Կարինեն ասում է՝ որդին գերազանց առաջադիմություն ուներ։ «Ռազմագիտություն և բնագիտական առարկաներն էր շատ սիրում։ Երբ Տավուշից տեղափոխվեցինք Արարատի մարզ, դպրոցի փոխտնօրենը, ժողովի ժամանակ Արամին ներկայացնելով, ասել էր. «Նոր աշակերտ ունենք, կարծես սարերից իջնող զուլալ, կչկչան աղբյուր լինի»։ Շատ հարգանքով էր, առանձնահատուկ ուշադիր բոլորի նկատմամբ»։ Դպրոցն ավարտելուց հետո Արամն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինը։

Արամի երազանքները սեփական բիզնես ունենալու մասին էին։ «Ասում էր՝ ամուսնանալու եմ, չորս երեխա ունենամ՝ երկու աղջիկ և երկու տղա։ Աղջիկներից մեկի անունն էլ պետք է պարտադիր Կարինե լիներ»։ Արամի բոլոր երազանքները պետք է կյանքի կոչվեին բանակից զորացրվելուց հետո, բայց, ավաղ, հազարավոր տղաների երազանքների պես դրանք ևս անկատար մնացին։

2020 թվականի հուլիսի 29-ին Արամը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ «Սիրով է մեկնել ծառայության։ Իրեն պետք է զորակոչեին օգոստոսի 9-ին, գնաց զինկոմիսարիատ, դիմում գրեց, որ շուտ է ուզում անցնել ծառայության։ Ընկերները պատմում են՝ պատերազմի ժամանակ, չնայած երկու ամսվա ծառայող էր, իրեն ուղարկում էին արագ արձագանքման կետ, զենք էր մատակարարում։ Ամեն վիրավորի ոգևորում էր, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Արամի ավագ եղբայրը ևս պատերազմի մեջ էր, նա սպա էր։ «Հոկտեմբերի 25-ին մեծ տղաս ծանր վիրավորում ստացավ։ Արամս իմացել էր, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխել են Երևան։ Եվ դրանից հետո կարծես ավելի է վրեժով լցվել։ Զինակից ընկերներն են պատմում՝ թշնամու զորքը կամ տանկերը մոտենում էին, ասում էր՝ թողեք, ես եմ խփելու, ես վրեժ ունեմ»։

Արամը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ զինադադարից մեկ օր առաջ Շուշիում։ «Յոթին վիրավորվել է, ութին՝ զոհվել։ Վիրավորումը հրազենային և բազմաբեկորային էր։ Նոյեմբերի 16-ին Արամիս գտանք, 18-ին նա մեզ հասավ, 20-ին որդուս հուղարկավորությունն էր»,-ասում է մայրիկը։ Արամը, Հադրութից նահանջելով, հասել էր մինչև Շուշի՝ լինելով պատերազմական թեժ կետերում։

Պատերազմի 43 օրերի ընթացքում Արամը հաճախակի կապ է պահպանել ընտանիքի անդամների հետ։ «Երբեք չի տրտնջացել։ Միայն մեկ անգամ՝ երևի նոյեմբերի 4-ին, ասաց՝ մա՛մ, ի՞նչ են ասում, երբ կվերջանա։ Արձագանքեցի՝ տարբեր պետություններ միջամտում են, հուսանք՝ զինադադար կլինի։ Ծանր օրերի միջով էին անցել տղաները, մինչ այդ միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց այդ օրը հստակ էր՝ իրենք էլ ուզում են, որ օր առաջ ավարտվի պատերազմը»։ Արամը մայրիկին չի ասել, որ առաջին գծում է, այդ մասին միայն եղբայրը գիտեր։ «Ինձ միայն հանգստացրել է՝ մենք լավ ենք, ապահով ենք։ Ես էլ այդ հույսն ունեի, որ ապահով տեղում է, քանի որ նորակոչիկ էր։ Մի օր անկեղծության րոպեներ ունեցանք այդ թեմայով։ Ես իրեն եղբոր վիրավորման մանրամասներն ասացի, նա էլ պատմեց, որ առաջին օրվանից պատերազմի առաջնագծում են, թեժ կետերում։ Մինչ դա թաքցնում էր»։

Վիրավոր ժամանակ է լինում մայրիկի և որդու վերջին զրույցը։ «Զանգահարեց ինձ ու ասաց՝ մա՛մ, քեզ շատ եմ սիրում, գալու եմ։ Ես դա հրաժեշտ չհամարեցի, բայց եղբորն ասել էր՝ դուրս գալու ձև չկա։ Երրորդ օրը հասկացա, որ Արամս չկա, արդեն Շուշին թշնամու ձեռքի տակ էր, նա ինձ զանգել էր Շուշի-Քարին տակ հատվածից»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ուժ է տվել Արամի համարձակությունը, նվիրվածությունը, այն, որ չի լքել պատերազմի դաշտը։ Իրեն անխտիր բոլորը սիրել են, չկա մեկը, որ հիմա ափսոսանք չապրի։ Երբ մեկնեց ծառայության, սոցցանցի իր էջում Հայաստանի զինանշանի նկարն էր հրապարակել և գրել. «Երդվում եմ, որ կպահեմ երկիրս անգամ արյանս գնով»։ Այդ տողերը գրված են իր տապանաքարին։ Ընտանիքն իր համար ամենակարևոր արժեքներից էր։ Մայրապաշտ էր, բանակ զորակոչվելուց առաջ սրտի հատվածում «մամա» դաջեց և մեկնեց ծառայության։ Եղբոր մասին խոսելիս կասեր՝ ախպերս թագավոր է»։

Արամն իր ֆիզիկական բացակայության ժամանակ էլ շարունակում է լինել ընտանիքի անդամների կողքին, թույլ չտալ, որ նրանք ընկճվեն, հուսահատվեն, «հորդորում» է ապրել ու ապրեցնել միմյանց։ «Արամս գալիս է երազիս, խնդրում է, որ շարունակեմ ապրել, պարել, ուրախանալ։ Հինգ տարի իմ ձեռքերը վեր չէին բարձրացել, բայց իմ և եղբոր տարեդարձերին պարել եմ։ Արամիս խնդրանքը չմերժեցի։ Երազիս ինձանից երդում կորզեց, որ այդ օրերին պետք է պարեմ։ Մեծ տղաս էլ եղբորը խոստացել է որևէ պարագայում չհուսահատվել։ Հիմա, անտեսելով վիրավորումը, Գևորգս աշխատում է որպես ծրագրավորող»։

Հ. Գ. - Արամ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հուղարկավորված է Արարատի մարզի Խաչփառ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular