ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Brent-ի գինը ընկավ ամառվա նվազագույն մակարդակին՝ իջնելով $65-ից ներքև

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2 հոկտեմբերի տվյալներով Brent տեսակի նավթի գինը հասել է ամառվա նվազագույն ցուցանիշին՝ առաջին անգամ հունիսի 6-ից իջնելով 65 դոլարից ներքև։ Trading տվյալներով՝ գինը նվազագույնում հասել է 64,81 դոլարի, ապա փոքր-ինչ բարձրացել մինչև 65,06 դոլար։

«Նավթի գները նվազում են գլոբալ առաջարկի ավելցուկի մտավախությունների պատճառով, քանի որ ՕՊԵԿ+ պատրաստվում է ավելացնել արդյունահանումը», — նշել է «ԲԿՍ Էքսպրես»-ի վերլուծաբան Անդրեյ Մամոնտովը։

Անցած շաբաթ գինը գերազանցում էր 70,5 դոլարը՝ Ռուսաստանի կողմից մատակարարման սահմանափակումների մտավախությունների ֆոնին։ Սակայն այս շաբաթ այն սկսեց անկում արձանագրել՝ հատկապես այն բանից հետո, երբ Bloomberg-ը գրեց, թե Սաուդյան Արաբիան, Ռուսաստան, Իրաք, ԱՄԷ, Քուվեյթ, Ղազախստան, Ալժիր և Օման մտադիր են առաջիկա երեք ամսում օրական մինչև 500 հազար բարելով մեծացնել արդյունահանումը՝ դուրս գալով կամավոր սահմանափակումներից։ ՕՊԵԿ-ը, սակայն, այդ տեղեկությունը հերքեց՝ հայտարարելով, որ այն «լրիվ անհիմն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular