ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ավիաընկերության մուտքը ծանր հետևանքներ կունենա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ «Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթեր իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները և շուկայական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքական ավիաընկերության մուտքը հայկական շուկա վտանգավոր է մի շարք առումներով։ Բանն այն է, որ թուրքական ավիաընկերությունը սկսել է էքսպանսիա իրականացնել բոլոր այն երկրներում, որոնք գտնվում են, այսպես կոչված, «Միջին միջանցքի» վրա։ Ամիսներ առաջ թուրքական ընկերությունը գնել է Ալմաթայի օդանավակայանը, այժմ էլ բանակցում են Աստանայի օդանավակայանի վերաբերյալ։ Եթե Բաքվի օդանավակայանը վաճառելու որևէ ծրագրեր չկան, ապա Հայաստանի դեպքում որևէ բան բացառել հնարավոր չէ։ Բանն այն է, որ թուրքական ընկերությունը գերազանցում է իր մրցակիցներին գին-որակ հարաբերակցությամբ՝ թե ինքնաթիռներն են լավը, թե՛ սպասարկումը և թե՛ գները։ Ուստի, հայկական շուկայում հայտնվելու դեպքում թուրքական ավիաընկերությունները բավականին լուրջ մրցակից են դառնալու հայկական և օտարերկրյա այլ ավիաընկերությունների համար։ Նաև կարողանալու են ծածկել շատ ավելի մեծ թվով ուղղություններ, քան մյուս բոլոր ավիաընկերությունները։

Արդյունքում հայ սպառողը, օգտվելով ավելի էժան և ավելի որակյալ ավիաընկերության ծառայությունից, ֆինանսապես, անձնապես ավելի մեծ օգուտներ կստանա, բայց արդյունքում կվտանգվի երկրի անվտանգությունը։ Ի դեպ, թուրքական ավիաընկերությունները նաև դեպի Անթալիա չվերթներ են իրականացնելու, և նման ուղղություններն ավելի էժան կլինեն, քան դեպի Եգիպտոս, Կիպրոս կամ Հայաստանում ընդունված այլ ուղղությունները։ Արդյունքում հայ հանգստացողների մի մասն էլ կանցնի այլևս թուրքական հանգստավայրերին, և, ի վերջո, դա ծանր, լուրջ հետևանքներ կունենա ընդհանրապես հայկական զբոսաշրջության և տնտեսության համար։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք չի բացառում, որ ինչ-որ պահի թուրքական թուրքական կողմը հ սեփական անունով կամ էլ օվշորային որևէ այլ ընկերության միջոցով գնի «Զվարթնոց» օդանավակայանը և արդյունքում Հայաստանի օդային դարպասներն ամբողջությամբ հայտնվեն թուրքերի ձեռքին։

Էլինա Եղոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular