ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացել, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։

Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։

Բայց որ նման դեպքերը պետք է բացառվեն ոչ միայն դպրոցներում, այլ նաև ուսումնական հաստատություններում, դրա դեմը պետք է առնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը։

Զարմանալի է, որ մոտ 20 աշակերտ 2-րդ հարկից թռնելով դուրս են եկել դպրոցի տարածքից, իսկ տնօրինությանը դա չի անհանգստացրել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաների ծնողները ասում էին նաև, որ իրենց ասածը իրականություն է և այդ ամենը ֆիքսվել է դպրոցում տեղադրված տեսախցիկների կողմից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular