ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձոր–Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք, փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ. պատմության այս օրը (02 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուժ չգործադրելու միջազգային օր, Գվինեա՝ Անկախության օր Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներ՝ Պրոֆտեխուսուցման օր, Ֆինլանդիա՝ Սելդ ձկան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալվիար-Ալաջանյան ճակատամարտը, որը հանդիսացել է բեկումնային ճակատամարտ ռուսական բանակի հաղթանակի համար:

1912- կաթողիկոս Գևորգ 5-րդը պաշտոնապես դիմել է Կովկասի փոխարքա  Վորոնցով-Դաշկովին խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար:

1901 –ծնվել է  կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանը:

1936 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

1938– ծնվել է ռուսահայ գիտնական, իրավաբան Վլադիկ Ներսեսյանցը:

1987 —Կենտրոնական հեռուստատեսության եթերում առաջին անգամ հեռարձակվել է  «Հայացք» հեռուստահաղորդումը:

1996- ավարտվել է Երևանում ընթացող 32-րդ շախմատային օլիմպիադան, հաղթել է Ռուսաստանի թիմը Գարրի Կասպարովի գլխավորությամբ:

2003-մեծ հանդիսությամբ  շահագործման է  հանձնվել Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթևեկություն:

2006- Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիական տասնօրյա փառատոնը, որը ունեցել է  5 ցուցահանդեսներ (գեղանկարչական, լուսանկարչական և այլն):

2011- Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք,  փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ։ Եղել են զոհեր:

2011– վախճանվել է ծագումով հայ, ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը:

2013 – վախճանվել է  հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը:

2014-Հայաստան է վերադարձվել  գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը, որը Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել և մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

2015- Գյումրիում բացվել է Կուրսկի հրապարակը այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

2018- վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակել է ազգային ժողովի շենքը: Փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում աշխատանքից ազատել է  կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը առաջընթաց է ունեցել Ջեբրաիլ-ֆիզուլի ուղղությամբ, ինչպես նաև գրավել է Մատաղիսի շրջակա բարձրունքները: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան սիրիացի 300 ահաբեկիչներ կռվում են Ադրբեջանի կողմից:

2023- Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը, երբեմնի մարդաշատ եկեղեցում որևէ արցախցի չի եղել:

2024– Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1187 - Սալահ ադ Դինը գրավել է Երուսաղեմը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո:

1263– տեղի է ունեցել Լարգսի ճակատամարտը, որը շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1535– ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ է իջել ներկայիս Կանադայի տարածքում գտնվող Հոշլեագ տեղանքում և անվանել այն Մոնրեալ:

1552 –ռուսական ցար  Իվան Ահեղը գրավել է թաթարների մայրաքաղաք Կազանը:

1608 —Իոհան Լիպպերսհեյնը հոլանդական կառավարությանն է ներկայացրել իր հայտնագործությունը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:

 1800 —ծնվել է ամերիկացի ստրուկ-քարոզիչ, Վիրջինիայում ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տյորները:

1836 - Չարլզ Դարվինը վերադարձել է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից:

1860– Սանկտ Պետերբուրգում բացվել է Մարիինյան թատրոնը:

1869 ―ծնվել է Հնադկաստանի ազգային –ազատագրական շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Մհատմա Գանդին:

1870 —Հռոմը դարձել է միավորված Իտալիայի մայրաքաղաք:

1936- ԱՄՆ-ում  «չոր օրենքը» չեղարկելուց հետո բացվել է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին գործարանը:

1951– ծնվել է անգլիացի երգիչ Սթինգը:

1973 – ծնվել է ուկրաինացի երգիչ Վերկա Սերդյուչկան (Անդրեյ Դանիլկո):

1968– Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործել է հրազեն, որի արդյունքում զոհվել է  200-300 մարդ:

2000 —«Ames Laboratory» ամերիկյան պետական կազմակերպության  գիտնականները ստեղծել են նոր գերամուր նյութ, որը իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին:

2002 —Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ սկսել են վաճառել ռոբոտ-ինկասատորներ:

2020-վախճանվել է ռուս խորհրդային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Կալյանովը:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular