ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը խոսում է փաստերով, իսկ Ադրբեջանը երեւակայական տպավորություններով. Էդվարդ Նալբանդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն կենտրոնանալու ինչ-որ բանի վրա եւ դա անընդմեջ կրկնելու՝ ինքնին արժեզրկելով ասածի իմաստը եւ անելով հակառակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հունիսի 13-ին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը այն մասին, որ ժամանակն է փոխել ստատուս քվոն:

«Չէ որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում եւ չի կատարում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտային շարժել բանակցային գործընթացը եւ փոխել ստատուս քվոն: Ադրբեջանը խոսում է մարդու իրավունքների, խոսքի  ազատության մասին, բայց անում է հակառակը: Կարծես Բաքվի բրենդը լինի ասել մի բան եւ անել հակառակը»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանն էր, որ չպահպանեց Մոսկվայում եռանախագահների ներկայությամբ արտգործնախարարների  միջեւ համաձայնեցված մամուլի հաղորդագրության բովանդակությունը հրապարակելու մասին պայմանավորվածությունը:

«Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,-ընդգծեց ՀՀ արտգործնախարարը:

Անդրադառնալով Բաքվի կողմից մշտապես մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ ընկած են հիմնախնդրի կարգավորման հիմքում՝ նա նշեց, որ դրանք 4-ն են, և հենց Ադրբեջանն է մշտապես հրաժարվել իրականացնել նախորդ ընդունվածները։

«Երբ ընդունվում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր կատարել նախորդը։ Բացի այդ, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի մասին, դրանք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանն ու զինադադարի հաստատմանը», - եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular