ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են ամբողջ քաղաքական պայքարը հանգեցնել խաղաղության և պատերազմի միջև ընտրության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ն իր «Արարատ լեռն ու Հայաստանի «չորրորդ հանրապետությունը»» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ իշխանությունները նախաձեռնել են պետական խորհրդանիշերի փոփոխություններ, որոնք, նրանց պնդմամբ, նախատեսված են նոր աշխարհաքաղաքական իրականությունը արտացոլելու և հարևան երկրների հետ խաղաղությունը խթանելու համար: Արարատ լեռան պատկերը, որը Հայաստանի հիմնական ազգային խորհրդանիշերից մեկն է, հեռացվել է սահմանային ծառայության դրոշմակնիքներից: Չնայած նրան, որ Արարատը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, այն ունի հսկայական նշանակություն հայ ժողովրդի համար: Արարատը պատկերված է Հայաստանի ազգային զինանշանի վրա, Նոյի տապանի հետ միասին՝ ընդգծելով դրա դերը պետական խորհրդանիշի և ազգային ինքնության մեջ: Լեռը նաև ոգեշնչման աղբյուր է նկարիչների և բանաստեղծների համար և առկա է ազգային առասպելներում ու լեգենդներում: Չնայած 1921 թվականի Կարսի պայմանագրով Արարատը հանձնվել է Թուրքիային, բայց Հայաստանում շատերը դեռևս այն համարում են իրենց պատմական տարածքը։

Սահմանային դրոշմակնիքի փոփոխությանը զուգընթաց՝ իշխող ՔՊ կուսակցությունը փոփոխություններ է կատարել իր կանոնադրությունում։ Փաստաթղթում հանվել է այն ձևակերպումը, ըստ որի, կուսակցության լոգոյի ուրվագիծը (ձեռքսեղմում) կապվում է Արարատի ուրվագծի հետ։ Վերջերս էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, որ ազգային խորհրդանիշերի վերափոխումը արտաքին սպառնալիքները նվազեցնելու «անհրաժեշտ ուղի» է։

Այնուամենայնիվ, դրոշմակնիքներից Արարատի պատկերը հեռացնելը լայնածավալ վեճեր է առաջացրել։ Խորհրդանիշերի վերանայման գործընթացը, ինչպես բացատրում են հայ փորձագետներն ու մեկնաբանները, վարչապետի կողմից առաջարկված ավելի լայն հայեցակարգի՝ «չորրորդ հանրապետության» մասն է կազմում: Այդ հայեցակարգը, որը կոչվում է նաև «Իրական Հայաստան», նպատակ ունի տարբերակել այսօրվա իրականությունը և Հայաստանի մասին պատմական ընկալումները, քանի որ պատմական ընկալումները չպետք է ընկած լինեն ներկայիս պետության հիմքում։ Փաշինյանը իշխող կուսակցության համագումարում հայտարարել է երկրի զարգացման նոր շրջանի սկիզբը՝ ասելով, որ Երրորդ հանրապետությունը (1991 թվականից ի վեր անկախ Հայաստանի շրջանը) անցյալում է, և երկիրը մտել է իր զարգացման նոր փուլ։ Նրա խոսքով «չորրորդ հանրապետության» հիմնական առանձնահատկությունը խաղաղությունն է, որը սկսվել է Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանների հաստատմամբ։ Փաշինյանը նաև «չորրորդ հանրապետության» ստեղծումը հռչակել է որպես ռազմավարական նպատակ։ Այլ ռազմավարական նպատակներից է նաև ԵՄ–ի հետ ինտեգրման ջանքերի ամրապնդումը, որը, ըստ Փաշինյանի, չի հակասում ուժային այլ կենտրոնների հետ հարաբերությունների զարգացմանը։

Խորհրդանիշերը փոխելու և «չորրորդ հանրապետություն» հռչակելու նախաձեռնությունները տարբեր արձագանքներ են ստացել։ Կառավարության հակառակորդները դրանք համարում են ձախողումները արդարացնելու և տարածքների կորուստների համար պատասխանատվությունից խուսափելու փորձեր։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այս ամենը անվանել է «կեղծ և ամպագոռգոռ ծխածածկույթ»։ Նրա կարծիքով, Փաշինյանը այդպիսով փորձում է խուսափել երկրին հասած «աղետների» պատասխանատվությունից և կատարել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները։

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ կառավարության այս նախաձեռնություններն ուղղակի արձագանք են արտաքին պահանջներին: «Այս քայլերը հայ հասարակությանը ներկայացվում են որպես խաղաղության հասնելու պայմաններ, բայց պարզապես ծառայում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելուն», - ասել է նա dw.com–ին տված հարցազրույցում: Պատգամավորը նաև կարծում է, որ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունները նույնպես կապված են Բաքվի պահանջների հետ: Այդ առումով նա նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ գործողը իրավաբանորեն թույլ չի տալիս փոփոխություններ կատարել դրա նախաբանում։ «Հետևաբար, այդ հղումը հեռացնելու միակ ճանապարհը նոր Սահմանադրություն ընդունելն է», - բացատրել է նա։

dw.com–ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրել է, որ իշխանությունների՝ «չորրորդ հանրապետություն» ստեղծելու մասին դիսկուրսը և այդ գաղափարը որպես ռազմավարական նպատակ առաջ մղելը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մասն է կազմում։ Նրա խոսքով, գլխավոր նպատակն է ստեղծել թեզիսներ, որոնք հիմք կհանդիսանան ամբողջ ընտրարշավի համար։ Մասնագետը կարծում է, որ իշխանությունների կողմից հանրությանը փոխանցվող հիմնական կարգախոսը կարելի է ձևակերպել որպես «մենք՝ խաղաղության, իսկ մնացած բոլորը պատերազմի կողմնակիցներ են»։ «Այդ ուղերձը նպատակ ունի համոզել ընտրողներին, որ ընդդիմադիր ուժերի իշխանության գալը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի, և ընդհակառակը։ Այսպիսով, ամբողջ քաղաքական պայքարը հանգում է խաղաղության և պատերազմի միջև ընտրության», - բացատրել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նաև նշել է այս հայեցակարգի ավելի լայն, քաղաքական և փիլիսոփայական կողմը, այն է՝ «լիովին ժխտել և արժեզրկել նախորդող ամեն ինչը»։

Իսկանդարյանը ընդգծել է, որ սա ոչ միայն խորհրդային անցյալի, այլ նաև անկախ Հայաստանի ամբողջ ժամանակաշրջանի մերժում է, որը ներկայացվում է որպես բացասական։ Կառավարության բոլոր քաղաքական հակառակորդները ներկայացվում են որպես հին համակարգի ներկայացուցիչներ, ինչը, ըստ քաղաքագետի, որոշակի շփոթություն է ստեղծում, քանի որ դա խորհրդային, ռուսական և նախկին հայկական համակարգերը միաձուլում է մեկ, մոնոլիտ ամբողջության մեջ։ «Այս ժխտման հիման վրա էլ ստեղծվում է ինչ-որ «նորի և իրականի» գաղափարախոսություն, որը, ըստ իշխանությունների, կապահովի իրենց հաղթանակը ընտրություններում», - եզրափակել է Իսկանդարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular