ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան դիմակայությունը նոր փուլ է անցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հայկ Սարգսյանի դիմակայությունը նոր երանգներ է ստանում, պատգամավորն ԱԺ նախագահին ընդհուպ մեղադրում է իր դեմ կեղտոտ արշավ իրականացնելուն մասնակցելու մեջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում «Շիշ բռնող» մականունով հայտնի Սարգսյանն ասել է, թե ուղիղ կապ է տեսնում խաղային ոլորտում հարկերը բարձրացնելու մասին օրինագծի և Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումի միջև։

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025 թ․ մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ թե այլ օր»,– ասել է նա։

Հերքելով ՔՊ հայտարարությունը, թե երկու անգամ չի ներկայացել կարգապահական վարույթի քննությանը, պատգամավորը նշել է, որ սկսած այն ժամանակից, երբ ինքն ընտրվել է ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ էր, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակներին, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։ «Իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, և գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում խաղային ոլորտը սպասարկող անձանց կողմից է եղել։ Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի հետ կապ ունենալուց, կապելով իմ անունը տարբեր սպանությունների, ինքնասպանությունների հետ»,– հայտարարել է Հայկ Սարգսյանը։

«Շիշ բռնողն», ըստ ամենայնի, հնազանդվելու ցանկություն չունի, ընդհակառակը, դատելով նրա խոսքերից՝ մինչև վերջ կռիվ է տալու։ Թերևս Փաշինյանը կամ նոր «շիշ բռնող» գտնի իր համար, կամ շիշը տա ԱԺ նախագահի ձեռքը։

Մարիամ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular