ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդակցում է թուրքական հետախուզության հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը Հայաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի վերաբերյալ հարցեր է ուղղում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդան Հաքանին և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինին։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացած ամենամյա «Կոնկորդիա» գագաթնաժողովում, գրում է rossaprimavera.ru-ն։

Վիտկոֆը նշել է, որ թուրք դիվանագետների հետ շփումը իրականացվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով։ «Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարաքն ունի երկու մարդ, որոնք չափազանց կարևոր են տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Մեկը պարոն Իբրահիմ Քալինն է՝ MIT հետախուզության ղեկավարը, իսկ մյուսը արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Եթե ես հարցեր ունեմ, լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ նույնիսկ Ուկրաինայում, ապա այդ պարոնայք փորձագետներ են այդ բոլոր ոլորտներում»,– ասել է նա։

Ըստ Վիտկոֆի, եթե ինքը խնդիր ունի Ադրբեջանում կամ Հայաստանում, նա զանգահարում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին և հարցնում Քալինից կամ Ֆիդանից իրենց կարծիքը։ «Ահա թե ինչպես ենք մենք համագործակցում։ Մենք, շնորհիվ վարչակազմի ներսում այս տեսակի փոխգործակցության, ունենք հաջող լուծումների բազմաթիվ օրինակներ»,– եզրափակել էր Թրամփի խորհրդականը։

Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ սա գործնականում կարող է նշանակել, օրինակ, որ «Զանգեզուրի միջանցքը» «Թրամփի ճանապարհով» քողարկելու գաղափարը թուրքական գաղափար է, որը նպատակ ունի փրկել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի դեմքը Հայաստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular