ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրենը բացատրում է, թե որ էներգաբլոկը պետք է կառուցվի Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանը կառուցեր ռուսական նախագծով նոր էներգաբլոկ, հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրեն Միխայիլ Չուդակովը «Աշխարհի ատոմային շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին քաղաքականությունը գերակշռել է տրամաբանությանը, գրում է news.ru-ն։

«Հայաստանին անհրաժեշտ է ատոմակայան, և ամենատրամաբանական բանը, որ կարելի է անել, ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելն է՝ գոյություն ունեցողը փոխարինելու համար։ Սա բացարձակ տրամաբանական է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է, և գերակշռում են քաղաքական որոշումները», – ասել է Չուդակովը։

Որպես օրինակ նա բերել է Արևելյան Եվրոպայում էներգաբլոկների կառուցումը։ Նրա խոսքով՝ նրանք ընտրում են այնպիսի էներգաբլոկներ, որոնք պատշաճ կերպով չեն փորձարկվել և չեն դիմացել ժամանակի փորձությանը։ «Բայց դրանք գնվում են, այլ ոչ թե ընդունվում է ռուսական նախագիծ, որը ապացուցված է, հուսալի և լավ է գործում», – ափսոսանքով նշել է ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular