ՖԻՖԱ-ն կպատժի Ասամոա Գյանին ավագի արտառոց թևկապի համար
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ն կարող է պատժել Գանայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Աֆրիկայի Գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի Գանա-Եթովպիա խաղում (5:0) Ասամոա Գյանի՝ ավագի արտառոց թևկապ կրելու համար:
31-ամյա հարձակվողը խաղադաշտ էր մտել ավագի թևկապով, որի վրա պատկերված է եղել նրա դեմքն ու անունը:
ՖԻՖԱ-ի կանոններով, ընտրական խաղերում ֆուտբոլիստները պետք է թևկապ կրեն կամ մեկ գերիշխող գույնով, կամ՝ ազգային դրոշի գույներով: