ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան, քպական քարոզիչները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող, անցած հանգստյան օրերին մի կատաղի արշավ էին ծավալել՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ նույն վայրում գտնվող իր ընկերոջ սպանության հետ կապված:

Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ, հաշվի առնելով սպանված Գրիգորյանի անձը՝ որպես ընդդիմադիր համայնքապետ, որը ժամանակին ընտրություններում հաղթել է ՔՊ-ին, ինչպես նաև նման սպանության համար ՔՊ իշխանության ստեղծած «բարենպաստ» միջավայրը, այն է՝ թշնամանքի, ատելության գեներացումը հանրության մեջ, շեշտում էին, որ սպանությունը քաղաքական է: Օրինակ՝ իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը»: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին գրել է. «Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ»: Եվ այլն, և այլն...

Եվ ահա, հատկապես սոցցանցերում քպական քարոզիչները աղմուկ են բարձրացրել, թե՝ «ակնհայտ է, որ սպանությունը քաղաքական չէ...» (ինչի՞ց է ակնհայտ), կամ էլ թե՝ «մարդկանց վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են շահում», «սպանություն(ներ)ը քաղաքականացնում են...», այս, այն: Ու մեղադրանքներ էին հասցեագրում տարբեր ընդդիմադիր գործիչների, փաստաբանների, փորձագետների ուղղությամբ:

Բայց, կներեք, նախ՝ այդ ո՞վ է որոշել, ինչի՞ց ելնելով է որոշել, որ տեղի ունեցած կրկնակի սպանության դրդապատճառը քաղաքական չէ: Փաստացի, կա երկու հոգու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն, նրանցից մեկն այս տարվա փետրվարին նույն բնակավայրում կատարված մեկ այլ սպանության զոհի եղբայրն է, մյուսը՝ վերջինիս 20-ամյա ընկերը կամ ծանոթը: Ի դեպ, հետաքրքիր է, թե որտեղի՞ց է նա ավտոմատ հրազեն ձեռք բերել, որտե՞ղ է յուրացրել «քիլլերային» հատկանիշները: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Երկրորդը՝ իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, որ նախօրեին ձերբակալվածները, իրենց հերթին, չեն ունեցել դրդողներ: Ո՞վ է այդ վարկածը քննել ու արդեն պարզել: Առհասարակ, իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, թե նրանք ինչ դրդապատճառներ են ունեցել, ի՞նչ գիտեն, թե նրանք ի՞նչ ցուցմունքներ են տալիս կամ տալու: Մատի՞ց են հոտ քաշել, իրավապահներից օպերատիվ «սլիվ» ունե՞ն, թե՞ վստահ են՝ ինչ ընթացք է ունենալու քննությունը:

Եթե քպական իշխանությունն այս կրկնակի սպանության հետ կապված որևէ բանից անհանգստանալու խնդիր չունի, ինչո՞ւ է սկսել նման ագրեսիվ քարոզչություն ծավալել:

Ի դեպ, սպանված Վալոդյա Գրիգորյանի կուսակից, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն էլ էր հայտարարությամբ անդրադարձել քպական քարոզիչների վերոնշյալ արշավին նման հարցադրումներով: Մասնավորապես նշում է, որ Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը, իսկ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն: Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ:

Իսկ քպական քարոզիչների ապակողմնորոշող, ավելին՝ քննությունն ակնհայտորեն ուղղորդող դրսևորումները ավելի ու ավելի են ընդգծում, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում արձակված կրակահերթերն, ըստ էության, հենց քաղաքական են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular