ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է «Սիցիլիայի տնազի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրում Հայաստանում երեք սպանություն տեղի ունեցան, որոնք բավականին լուրջ աղմուկ են բարձրացրել։ Արմավիրում՝ շան համար կսված վիճաբանությունից հետո, ինքնաձիգով կրակոցներից սպանվել էր մի տղամարդ։ Սպանություն էր եղել նաև Կապանում, բայց ամենաղմկահարույցը Մերձավանում՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունն էր։ Ընդամենը երկու օրում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, իրարամերժ հայտարարություններ տարածելով, տպավորություն ստեղծեցին, թե բացահայտել են Մերձավանում կատարված սպանությունը։

Ընդ որում, եթե սկզբից մեղադրանքի սլաքներն ուղղվում էին փետրվարին սպանվածի եղբոր ուղղությամբ, ապա հայտարարեցին, որ սպանության մեկ այլ իրականացնող է հայտնաբերվել։ Ընդհանրապես, նման աղմկահարույց դեպքերի պայմաններում ոստիկանապետը կամ ներքին գործերի նախարարը հրաժարական է տալիս, բայց Հայաստանի իշխանությունները՝ որպես քավության նոխազներ, հեռացրեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետին և Քննչական կոմիտեի Արմավիրի վարչության պետին, փաստացի ակնարկելով, որ ներքին գործերի նախարար, իր գործը հիմնավորապես ձախողած Արփինե Սարգսյանը հրաժարական տալու մտադրություն չունի։

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ քաղաքական կամ քաղաքականության հետ կապ ունեցող սպանությունները չեն բացահայտվում, իսկ բացահայտվելիս էլ այնպիսի ու հակասական տեղեկություններով են ուղեկցվում, որ հանրության մոտ նստվածքը և կասկածամտությունը մնում է։ Ի վերջո, Փաշինյանը հանրապետությունը վերածել է Սիցիլիայի, իսկ առաջիկայում՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ, իրավիճակն ավելի է խորանալու և վատթարանալու։

Իրավապահ համակարգը վաղուց վերածվել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքի, որի միակ նպատակը Փաշինյանի և նրա մերձավորների պաշտպանությունն է։ Արդյունքում շարքային քաղաքացիները մնացել են հանցագործների հետ դեմ առ դեմ, իսկ անպաշտպանության այդ զգացումը ծանր հետևանքներ է ունենում երկրի վրա։ Չի գործում նաև արդարադատության համակարգը, թեպետ փաշինյանական իշխանությունը 2018 թ․-ից հետո անընդհատ խոստանում էր արմատապես փոխել իրավիճակը, բայց այն ոչ միայն չփոխվեց, այլև գնալով ավելի խայտառակ դրսևորումներ է ստանում։

Մերի Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular