ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (29 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սուրճի համաշխարհային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 - ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը սկսել է արշավը դեպի Երևան և Աշտարակի մոտ ջախջախել Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը։

1929 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

1951 - վախճանվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքևխյանը։

1979 - վախճանվել է ասմունքող Սուրեն Քոչարյանը։

2001 - վախճանվել է իրավաբան Վարդան Մուսախանյանը։

2006 - պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ։

  • պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, ըստ որի աղքատության հաղթահարմանն է ուղղվել 235 միլիոն դոլար։

2009 - հազարավոր հայեր Գլենդելում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։

2012 - Արմավիրի մարզում մեծ շուքով բացվել է «Զիարիտ» եզդիական տաճարը, որը առաջին նման տաճարն է, որը կառուցվել է բուն եզդիական հայրենիքից դուրս։

2014 - վախճանվել է թերապևտ, քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը։

2015 - վախճանվել է ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը։

2018 - պաշտոնապես ստեղծվել է «Սասնա ծռեր» կուսակցությունը։

2020 - ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ խփվել է հայկական Су-25 ինքնաթիռ, որի առթիվ հայկական կողմը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, բայց ադրբեջանական կողմը հերքել է դա։

2021 - կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը։

2023 - Ստեփանակերտից Կոռնիձոր մեկնելու ճանապարհին՝ Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի կողմից գերեվարվել և ձերբակալվել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լյովա Մնացականյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 106 - վախճանվել է Հռոմի կայսր Գնեոս Պոմպեոսը։

1515 - Շվեյցարիան հավերժ խաղաղության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։

1547 - ծնվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսը։

1567 - տեղի է ունեցել Միշելադան, որը հանդիսացել է Երկրորդ հուգենոտյան պատերազմի պատճառներից մեկը։

1571 - ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Միքելանջելո Մերազի դա Կարավաջոն։

1621 - կնքվել է Խիտոնյան պայմանագիրը, ըստ որի Լեհաստանը պարտավորություն է ստանձնել Թուրքիայի հանդեպ թույլ չտալ զապորոժեական կազակներին ասպատակություններ իրականացնել Ղրիմում։

1650 - Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացել է առաջին ամուսնական գործակալությունը։

  • Հոլանդիան ճանաչել է Անգլիայի իրավունքը Լոնգ Այլենդ կղզու նկատմամբ (Հյուսիսային Ամերիկա)։

1717 - տեղի է ունեցել Գվատեմալյան երկրաշարժը, որի արդյունքում մասնակի ավերվել է Գվատեմալայի մայրաքաղաք Անտիգուա-Գվատեմալան։

1739 - ըստ Բելգրադյան խաղաղության պայմանագրի Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ազով և Օչակով քաղաքները։

1758 - ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս Հորացիո Նելսոնը։

1793 - անգլիական սպորտային ամսագրում առաջին անգամ հիշատակվել է թենիս սպորտային խաղը։

1829 - Լոնդոնում ներքին գործերի նախարար Ռոբերտ Պիլի հրամանով ստեղծվել է քաղաքացիական միլիցիա, որը հետագայում դարձել է Սքոթլանդ Յարդը։

1842 - Ուիլյամ Հենսոնը հրատարակել է շոգեշարժիչով աշխատող ինքնաթիռի իր նախագիծը, որը հետագայում նաև արտոնագրել է։

1864 - ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Չաֆֆինս Ֆարմի ճակատամարտը։

  • ստորագրվել է Լիսաբոնյան պայմանագիրը, ըստ որի որոշվել են Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորությունների սահմանները։

1885 - Անգլիայի Բլեքփուլում սկսել է երթևեկել առաջին էլեկտրական տրամվայը։

1887 - հիմնադրվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը։

1897 - Բուենոս Այրեսի «Օլիմպո» թատրոնում «Կրեոլական դատ» թատերական ներկայացման պրեմիերայի ժամանակ առաջին անգամ պարել են տանգո պարը։

1901 - ծնվել է իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս Էնրիկո Ֆերմին։

1902 - վախճանվել է ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան։

1911 - Իտալիան պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը։

1916 - «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոկֆելլերը դարձել է աշխարհի առաջին միլիարդատերը։

1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան կապիտուլացիայի է ենթարկվել։

1930 - Ջորջ Բեռնարդ Շոուն հրաժարվել է ստանալ պերի տիտղոս։

1936 - ծնվել է իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին։

1938 - կնքվել է Մյունխենյան համաձայնագիրը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև, ըստ որի Չեխոսլովակիան պետք է 10 օրվա մեջ Գերմանիային հանձներ Սուդեթական մարզը։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել են սպանությունները Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում, որի ժամանակ գերմանացիները սպանել են մոտ 60 000 հրեա, գնչու և խորհրդային ռազմագերի։

1943 - Տոկիոյի դատարանը խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեին դատապարտել է մահապատժի։

1954 - Փարիզում ստեղծվել է Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը։

1957 - Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի է ունեցել ատոմային վթար։

1979 - Հովհաննես Պողոս 2-րդը դարձել է Իռլանդիա այցելություն կատարած առաջին Հռոմի պապը։

1984 - Կուանդա ավանում հանդիպել են Բայկալ-Ամուրյան Մագիստրալի արևմտյան և արևելյան երկաթգծային շինարարական ջոկատները, ԲԱՄ-ը ամբողջականացվել է։

2004 - Տուտատիս աստերոիդն անցել է Երկիրից չորս լուսատարի հեռավորության վրա։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular