ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձի մոտ հայտնաբերվել էր шտրճանակ, դատարանը քրեական հետապնդումը դադարեցրել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով․ ՆԳՆ-ն՝ Արաքսում uպшնություն կատարած բնակչի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ, ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղոթյամբ, ինչի ընթացքում Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց, և գիտակցության չգալով մահացել։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթոցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բացի նշված դեպքը, Արաքսի 33-ամյա բնակիչը 2021 թվականի մայիսի 30-ին նույն բնակավայրում վիճաբանության ընթացքում ինքնաձիգով կրակոցներ էր արձակել։ Նա ձերբակալվել էր, խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել և գործն ուղարկվել դատարան։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Բացի այդ՝ մեկ այլ դեպքով, նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, ինչը առգրավվել է, դարձել է քննության առարկա։ 2024 թվականի օգոստոսի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա կողմից գազային ատրճանակ ապօրինի կրելու դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետները անցնելու հիմքով, իսկ խուլիգանության դրվագով դատաքննությունը դեռևս ընթացքում է։ Նշված անձը այլ հանցավոր արարքներ կատարելու համար նախկինում ևս դատապարտվել է։

Նրա՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել վերջինիս կողմից ապօրինի զենք զինամթերք պահելու վերաբերյալ, որի շրջանակներում ստուգայցեր են կատարվել, սակայն նրա տանը զենք չի հայտնաբերվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular