ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսչական մարմինը հորդորում է՝ կենդանու կողմից կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որից աշխարհում տարեկան մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Մարդը վարակվում է հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կենդանու կծելու, ճանկռելու՝ մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականությունը խախտելու և թքոտելու արդյունքում:

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի և մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Կատաղություն հիվանդության կանխարգելման նպատակով տեսչական մարմինը հորդորում է.

Կենդանու (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) կողմից կծելու և մաշկի ամբողջականության խախտում առաջացնելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերություններին՝ խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ «Բնակչության շրջանում կատաղություն հիվանդության կանխարգելում» ՍԿ3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով սահմանված պահանջները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular