ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի գեղեցիկ խոսքից մինչև նրա գործուն աշխատանքի ժամը. իսկ մինչ այդ` սպասե՛նք...«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը փնտրտուքների մեջ է: Անվերջ բարեփոխումներ են իրականացվում: Կառավարության ղեկավարը դաս տալու նման է խոսում մարդկանց հետ, այդ թվում` նաև կառավարության անդամների:

Հետևելով հրապարակավ հնչող նրա այդ ելույթներին ու տարբեր զրույցներին, մենք ամենքս բազմաթիվ բաներ սովորեցինք բիզնես վարելու, պետություն և մասնավոր հարաբերություններ ձևավորելու վերաբերյալ: Հասկացանք, թե ինչպիսի կարգ ու կարգապահություն է պահանջում շուկայական հարաբերությունը, ո՞րն է նրա գլխավոր սկզբունքը, նաև` փիլիսոփայությունը:

Իմացանք նաև, թե առաջին հերթին պաշտնյայի խնդիրն ու դերը ո՞րն է: Ի՞նչ է պահանջվում նրանից նախ և առաջ: Ինչո՞վ պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ պետք է անի, որ երկրի կյանքն առավել սահուն առաջ ընթանա:

Մի խոսքով` ամեն ինչ իմացանք բիզնես միջավայրի վերաբերյալ. սկսած ամենափոքրից մինչև ամենամեծ հարցերը:

Նաև խոստովանենք, որ հաճելի է ընդհանրապես վարչապետին լսելը. խոսում է բավականին կենդանի լեզվով, արտահայտվում է հստակ ու դիպուկ:

Եվ եթե մենք մի քիչ խելոք լինեինք, մի քիչ ուշիմություն ունենայինք, ապա հաստատ կկարողանայինք հաջողությամբ բիզնեսներ հիմնել և դառնալ հաջողակ գործարար:

Բայց կարծես թե ուշիմ ու ընկալունակ չենք և չենք կարողանում յուրացնել գործարարության սկզբունքները, որոնք վարչապետը ծամում–դնում է բերաններս:

Ինչո՞ւ, ինչո՞ւ է այդպես. Ի վերջո բոլորս էլ գիտենք, որ խելացի ազգ ենք, հոտառությամբ օժտված ենք, հատկապես եթե հոտը փողինն է:

Այս ամիսների ընթացքում մեր պաշտոնյաներն ինչքա՜ն բան սովորեցին իրենց գործի մասին: Իմացան, թե ինչպես պետք է աշխատեն: Իմացան որը որից հետո է իրենց գործի մեջ: Ի վերջո նրանց բացատրվեց կարևորն ու անկարևորը սեփական աշխատանքային պրակտիկայում: Ո՞րն է առաջնայինը և որը` երկրորդականը:

Մի խոսքով, այսքան ամիսներ է, ինչ մենք ազգովի ամենքս բերաններս բացած մեր վարչապետին ենք լսում ու կլանում ենք նրա գրագետ ու գեղեցիկ խոսքը տնտեսություն վարելու վերաբերյալ:

Բայց լսում ենք, հաճույք ենք ստանում այդ խոսքից, ու …այդքանը: Դրանից ո՛չ մեր տնտեսությունն է լավանում, ո՛չ մեր բիզնես վարելու ունակություններն ու հնարավորություններն են ավելանում: Հետևաբար և` ոչ էլ լավ ենք ապրում:

Հույսս այն է, ինչ մեղքս թաքցնեմ, որ մեր վարչապետի գրագետ ու գեղեցիկ դասախոսություն–ուսուցողական ելույթները կձգվեն ևս մի քանի ամիսներ ու կավարտվեն 2018 թվականի ապրիլից: Այն ժամանակ, երբ արդեն կիրառության մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, ու երկիրն էլ կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Ու կհստակեցվի արդեն, թե ով որտե՞ղ է ու որտեղ ի՞նչ է անում: Իսկ կոնկրետ վարչապետի առումով էլ կպարզվի, թե նա՞ է դառնում երկրի թիվ մեկ պաշտոնյան, թե` ոչ:

Եթե դարձավ, ապա արդեն նոր միայն կարող ենք ակնկալել գործ. կավարտվի հրապուրիչ ուսուցումների շրջանն ու անցում կկատարվի գործելու դաշտ: Եվ արդեն հաստատ կարող ենք ասել` ո՞վ է մեր վարչապետը և ո՞վ ենք մենք:

Իսկ հիմա ձգենք ժամանակը: Հավանաբար ի սկզբանե ևս պայմանն այդպիսին է եղել` ձգե՛լ: Ոչ մեկին չոռ չասել, չասել աչքիդ վրա ունք կա, չխոսել ոչ մոնոպոլիաներից, ոչ սահմանված ու բաշխված քվոտաներից, ոչ դատարանների կախյալությունից, որը, որպես սուր, վերևից կախված է ոչ միայն տեղի տնտեսվարողի գլխին (դա գիտենք, ու մեր տնտեսվարողն էլ համակերպվել է իր ճակատագրին), նաև հնարավոր ներդրողի ու ներդրումների գլխին:

Նաև` չտեսնել ու չնկատելու տալ քաղաքական այն համակարգը, որը ստեղծված է մեր երկրում. փաստացի` համարյա միակուսակցական իր սկզբունքով: Որը և մայրն է ամեն չարիքի, ինչպես կասեին գեղեցիկ խոսող մարդիկ:

Այնպես որ, մենք էլ ձգենք մեր ժամանակը: Այսքան սպասել ենք, էլի՛ սպասենք: Բան չմնաց՝ մի 10–11 ամիս: Ու ամեն ինչ արդեն կգնա իր հունով: Ի վերջո այսքան գիտելիքներ ենք ամբարել այս ամիսների ընթացքում տնտեսություն վարելու վերաբերյալ: Կգա ժամը, երբ դրանք կարող ենք դնել գործի մեջ:

Ու ամեն ինչ լավ է լինելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular