ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


22-ամյա և 29-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել են սինթետիկ թմրամիջոցներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալել ու Մարտունու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի։

Ավագի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի 5 գրամից ավելի զանգվածով ծխամորճ։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան իրացրել էր մյուս ձերբակալվածը:
Մեթամֆետամին է հայտնաբերվել նաև 22-ամյա երիտասարդի խուզարկությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular