ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձավանում սպանության գործով քավության նոխազներ են նշանակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրավապահները երեկ հաղորդեցին, որ Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործությանը վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել։ Ձերբակալվածը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Փետրվարին Մերձավանի քպական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ զինված բախում էր եղել, սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, և այս գործով մեղադրյալներից է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեպքը վենդետա է և քաղաքական գործունեության հետ առնչություն չունի։ Ըստ էության, իրավապահները հենց այդ վարկածն էլ քննարկել են, որպես ուղենիշ ընտրել և ձերբակալել Գրիգոր Օհանյանի եղբորը՝ Նարեկ Օհանյանին։

Գործով նաև իշխանությունը քավություն նոխազներ է նշանակել։ Հասկանալով, որ դրա արձագանքները բավական ծանր են լինելու իրենց համար, որոշել են զոհել, ընդ որում, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների, այլ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանին և նույն մարզի քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանին։ Ըստ էության, հաստատելով, որ իրավապահ համակարգի թերացումը եղել է տեղի ունեցած զազրելի ոճրագործությունը։ Այս ամենը, սակայն, ամենևին էլ չի նվազեցնում գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը։ Վերջինիս պաշտոնավարման օրոք Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել և խորացել, որ մարդիկ արդարադատության վրա հույս չեն դնում, և իսկ վենդետաները դարձել են սովորական երևույթ։

Նոնա Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular