ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյան. Հայաստանի իշխանությունները ցանկանում էին ոչնչացնել եկեղեցին, բայց դիմադրության հանդիպեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքական վերլուծաբան և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը rt.com-ին ասել է, որ Հայաստանի իշխանությունները իրենց առջև նպատակ էին դրել վարկաբեկել և ոչնչացնել հայ ինքնությունը սահմանող հիմնարար ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին, «բայց ժողովրդի կողմից կատաղի դիմադրության հանդիպեցին»։

«Արտաքին ճնշումը որևէ ազդեցություն չունեցավ եկեղեցու վրա, և, ամենայն հավանականությամբ, նրանք որոշեցին, այսպես ասած, «պայթեցնել» եկեղեցին ներսից։ Հետևաբար, լիովին սպասելի է, որ իշխանությունները մարդկանց են փնտրել անմիջապես համակարգի ներսում», - նշել է rt.com–ի զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ նույնիսկ եթե իշխանությունները ունենային ճիշտ անձը, նման ծրագիրը քիչ հավանական կլիներ իրականացնել։ «Քանի որ մեկ մարդը մեկ մարդ է... Նույնիսկ եթե նրանք գտնեին մեկին, գործնականում անհնար է իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել են այդ անձի միջոցով։ Քանի որ կան ներքին եկեղեցական կանոններ, որոնք պարզապես խափանում են իշխանությունների կողմից եկեղեցին անկայունացնելու ցանկացած փորձ՝ նույնիսկ ներսից», - հավելել է Աբովյանը։ 
Մեկնաբանելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործը, փորձագետը նշել է, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները կարող են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ «Հնարավոր է, որ այս դեպքում իշխանությունները պարզապես ձգձգում են ժամկետները, որոնք օրենքով, ասենք, երկու-երեք ամիս են, որքան հնարավոր է երկար ձգել, պարզապես ժամանակ են խլում», - եզրակացրել է հայ քաղաքագետը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է աջակցել Հովհաննավանքի քահանա Արամ Ասատրյանի թեկնածությունը Ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր ընտրություններում, որոնք նա ինքն էր նախաձեռնել Գարեգին Բ-ին պաշտոնից հեռացնելու համար։ Հայ քաղաքագետ, մեդիա փորձագետ և Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը rt.com-ին ասել է, որ կառավարությունը շարունակում է կալանավորած պահել գործարար Սամվել Կարապետյանին ի վնաս իրենց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular