ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է 44-օրյա ղարաբաղյան երկրորդ պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Զբոսաշրջության համաշխարհային օր, Ծովի համաշխարհային օր, Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր, Բելգիա՝ ֆրանկախոս հասարկության օր, Ռուսաստան՝ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների օր, Ուկրաինա՝ Զբոսաշրջության օր, Մոնղոլիա՝ Հեռուստատեսության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829– Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը:

1914– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1950 – ծնվել է նկարիչ Հենրի Գարուկյանը, որը կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

1976 – վախճանվել է հայ խորհրդային մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արտավազդ Մխիթարյանը, որի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։

2004– Երևանի խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը:

2005– վախճանվել է հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Իսրաելյանը:

- Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը Ֆիզուլիի շրջանի Բեյուք Բաղմանլի գյուղում հատուկ օպերացիա է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, ովքեր մեղադրվել են «հայերի հետ համագործակցելու» մեջ:

2006-Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք:

2008- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել նորակառույց Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի օծման արարողությունը:

2020-ադրբեջանական բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա հյուսիսային և հարավային ուղղություններով զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու մասսիվ օգտագործմամբ: Սկսվել է 44-օրյա ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

2023-Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարահատվածում տեղադրված ադրբեջանական անցակետում գերեվարել և ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

489 –օստգոթերի Իտալիայի  նվաճման արշավանքի ժամանակ Վերոնա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի ժամանակ Թեոդրիխ Մեծի ղեկավարած օստգոթական բանակը հաղթել է Իտալիայի թագավոր Օդոակրի գլխավորած բանակին:

1066 —Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ Նվաճողի բանակը նավերով անցնելով Լա-Մանշը ափհանվել է անգլիական Պեվենսի քաղաքի շրջակայքում:

1130 —Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվել են ստեղծելով Սիցիլիական թագավորություն:

1480 —Իսպանիայի կառավարիչներ Իզաբելլա Կաստիլսկայան և Ֆերդինանդ Արագոնցին Հռոմի պապ Սիքստ 4-րդի թույլատվությամբ ստեղծել են Իսպանական ինկվիզիցիան:

1590 –Հռոմի պապ  Ուրբան 7-րդը վախճանվել է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:

1672 —Աֆրիկյան Թագավորական ընկերությունը (Անգլիա) ստացել է Աֆրիկայի ստրուկների վաճառքի մոնոպոլ իրավունք:

1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դարձել է ԱՄՆ-ի մայրաքաղաք:

1818- ծնվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն;

1821 - Մեքսիկան ձեռք է բերել  անկախություն Իսպանիայից:

1821 - Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը հայտարարում է, որ վերծանել է Ռոզետյան քարը:

1863 —Սանկտ-Պետերբուրգում բացվել է Ռուսաստանում առաջին մանկապարտեզը: 1891 – վախճանվել է ռուս գրող Իվան Գոնչարովը:

1905– գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվել է Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվել է նշանավոր E=mc² բանաձևը:

1913– ծնվել է ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը հանդիսացող Ալբերթ Էլլիսը:

1917 –վախճանվել է  ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան:

1931 – ծնվել է ավստրիացի երգիչ, դերասան Ֆրեդի Քուինը:

1937 —Ալբիոն քաղաքում (Նյու-Յորք նահանգ) բացվել է առաջին Սանտա-Կլաուսների ուսուցման դպրոցը:

1940 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում Գերմանիան, Իտալիան և ճապոնիան ստորագրել են Եռյակ դաշինքի պայմանագիրը:

1941 —Սիրիան հայտարարվել է անկախ պետություն:

1959 - Հոնսյու կղզում տեղի ունեցած թայֆունի զոհ է դարձել 5000 մարդ:

1984– ծնվել է կանադացի հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը:

1998- ստեղծվել է Գուգլ կայքը:

1990– ԽՍՀՄ-ը մտել է Ինտերպոլի մեջ:

1991 —ԽՍՀՄ Կոմերիտմիության 22-րդ արտահերթ համագումարը որոշել է դադարեցնել կազմակերպության գործունեությունը:

1993 —վարց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար, որի արդյունքում քաղաքը անցել է աբխազների ձեռքը:

 1996 —գրավելով Քաբուլը թալիբները կախել են Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամեդ  Նաջիբուլլային:

2022- վախճանվել է խորհրդային և ռուսական դերասան, էստրադային երգիչ, պարուսույց Բորիս Մոիսեևը:

2024–սպանվել է «Հզբոլլահ» լիբանանյան շիա կուսակցության երրորդ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular