ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր Ձևով» շարժում․ նոր գաղափար՝ նոր հույս Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ձևավորվել է նոր հասարակական շարժում, որը իր առաջադրումներով ու գործելաոճով կարող է դառնալ երկրի զարգացման նոր ուղիներից մեկը։ «Մեր Ձևով» շարժումը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվորեն զբաղվում է ծրագրերով, որոնք ուղղված են երկրի ներքին ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Այն ոչ միայն քաղաքացիական նախաձեռնություն է, այլև փորձ է՝ միավորելու հասարակության ստեղծարար, աշխատասեր ու պատասխանատու հատվածը։

Առաջին հերթին շարժումն առանձնանում է երիտասարդության վրա կենտրոնացած ռազմավարությամբ։ Նախաձեռնվել է լայնածավալ ծրագիր՝ աջակցելու սպորտի, գիտության և արվեստի ոլորտներում տաղանդավոր երիտասարդներին։ Շարժումը նպատակ ունի ոչ միայն բացահայտել այդ երիտասարդներին, այլև ապահովել նրանց զարգացման և միջազգային հարթակներում ներկայացվելու հնարավորությունները։ Այս մոտեցումն առանձնահատուկ կարևոր է մի երկրում, որտեղ տաղանդները հաճախ մնում են չնկատված կամ ստիպված են արտագաղթել։

«Մեր Ձևով»-ի գործունեության շուրջ արդեն ձևավորվում է հասարակական վստահության լայն շրջանակ։ Հայաստանում մարդիկ սկսում են նոր հույս կապել այս շարժման հետ՝ տեսնելով դրանում իրական գործողություններ և ոչ թե դատարկ խոստումներ։ Այսօր շարժմանը միացել է ավելի քան 3000 հայրենակից՝ դառնալով ոչ միայն աջակիցներ, այլև ծրագրերի անմիջական մասնակիցներ։ Նրանց ներկայությունն ապացույց է, որ նախաձեռնությունը ոչ թե վերևից պարտադրված գաղափար է, այլ բնական պահանջ հասարակության կողմից։

Շարժման առաջնահերթություններից է նաև սոցիալական քաղաքականության բարեփոխումը։ «Մեր Ձևով»-ի թիմը մշակում է նոր մեխանիզմներ՝ աջակցելու բազմազավակ ընտանիքներին։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել ծնելիությունը, ամրապնդել ընտանիքների սոցիալական պաշտպանությունը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մեծ ընտանիքները չեն ընկալվի որպես սոցիալական բեռ, այլ՝ որպես պետության հենասյուն։

Չնայած իշխանական ճնշումներին ու վարչական խոչընդոտներին՝ շարժումն արդեն սկսել է մարզային այցերը։ Այն հանդիպում է համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները և դրանց լուծման համար ծրագրեր է մշակում։ Հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական համակարգի խնդիրներին․ մոտ ապագայում շարժումն առաջարկելու է ոլորտի բարեփոխման կոնկրետ քայլեր՝ շեշտը դնելով մատչելիության և որակի բարձրացման վրա։

Շարժման համահեղինակ Սամվել Կարապետյանի բազմամյա գործարար փորձը շարժման համար կարևոր առավելություն է։ Նա ոչ միայն կարողանում է տեսնել տնտեսական մարտահրավերները, այլև հասկանում է դրանց լուծման գործիքակազմը՝ հիմնվելով իրական կառավարման և ներդրումային փորձի վրա։ Այս գործոնը շարժմանը տալիս է ոչ թե զուտ գաղափարական, այլև գործնական ուժ՝ խոստումները վերածելու իրականացվող նախագծերի։

«Մեր Ձևով» շարժումը հավակնում է դառնալ այն հարթակը, որտեղ համախմբվում են գործնական փոփոխություններ իրականացնելու պատրաստ մարդիկ։ Այն Հայաստանի համար կարող է դառնալ ապագայի զարգացման իրական ուղի՝ միաժամանակ խթանելով ստեղծարարությունը, ամրապնդելով սոցիալական համերաշխությունն ու տնտեսությունը։ Այսօր շարժումը դեռ ճանապարհի սկզբում է, սակայն այն արդեն իսկ կարողացել է հասարակությանը փոխանցել ամենակարևոր ուղերձը՝ Հայաստանը կարող է զարգանալ սեփական ուժերով, եթե միավորվի և ճիշտ ձևով կազմակերպվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular