ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր «նորաձև» չէ, պետական որևէ մարմին իր տեղում չէ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությամբ ապրող հասարակություններում, ավաղ, տարաբնույթ այլ հարցեր մնում են ստվերում։ Դրանցից մեկը, թերևս, սպառողների պաշտպանության ոլորտն է, որտեղ խնդիրները բազմաթիվ են ու ավելի հաճախ անտեսված պետական գերատեսչությունների կողմից։ Սպառողների իրավունքների պաշտպանության գծով փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ցավոք, վերջին տարիներին առաջընթաց գրանցելու փոխարեն հետընթաց ենք արձանագրել բոլոր առումներով՝ և՛ իրավական դրույթներն ու կարգապահական վիճակը պահպանելու, և՛ սպասարկման ոլորտը ձևավորելու, և՛ ծառայություններ մատուցելու առումով։ «Տնտեսվարողներից շատերը, կարծես, չեն հարգում իրավունք և օրենք։ Սա խոսում է ոչ միայն պետական վերահսկողության բացակայության մասին։ Վերջին շրջանում նաև օրենսդրական լուրջ փոփոխություններ չեն եղել, և, ավաղ, հույս էլ չենք կարող ունենալ, որ օրենսդրական բացերի լրացում կկատարվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Ընդգծում է՝ սպառողները շարունակում են բախվել նույն խնդիրներին, ինչ տարիներ շարունակ։ «Սպառողն ապրանք է գնում, հետո տարբեր պատճառներից ելնելով՝ ցանկանում է օգտվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության դրույթներից, բախվում է խնդիրների։ Տնտեսվարողները պատճառաբանում են՝ ապրանքի հետվերադարձ չեմ անում, գնա, ում ուզում ես դիմիր, կամ ապրանքի որակի հետ կապված հարցեր են բարձրացնում՝ հղում անելով օրենքի 23-րդ հոդվածին, այն է՝ եթե ապրանքային տեսքը խախտված է, և որակական ցուցանիշները վնասված են, ապա ապրանքը վերադարձման ենթակա չէ։ Տնտեսվարողն ամեն խոչընդոտ ստեղծում է սպառողի համար, որպեսզի նա չկարողանա իր իրավունքները պաշտպանել։ Որպես սպառողի պաշտպաններ և փորձագետներ՝ բախվում ենք շատ դժվարությունների մեր մասնագիտական պարտականությունները կատարելու և իրավունքի պաշտպանության որոշակի ծառայություններ մատուցելու գործում։ Պետական կառույցը, որը պետք է զբաղվի տնտեսվարողին զգուշացնելու, տուգանելու, վերահսկելու (օրենքի դրույթները պետք է անշեղ կատարվեն) հարցերով, անբարեխիղճ տնտեսվարողին թույլ է տալիս, որ նա օգտվի բարձիթողի վիճակից՝ շարունակաբար խախտելով սպառողի իրավունքը։ Այսօր իրապես շատ քիչ տնտեսվարողներ են մնացել, որոնց հետ կարելի է «լեզու գտնել», համագործակցել և հօգուտ սպառողի լուծել իրավունքի պաշտպանության հարցը։ Շատ տնտեսվարողներ սպառողներին ուղղորդում են դատարաններ՝ գիտակցելով, որ այսօր դատարանը չափազանց ծանրաբեռնված է, մյուս կողմից՝ թանկ հաճույք է քաղաքացու համար։ Արդյունքում սպառողի խնդիրը մնում է չլուծված, իսկ օրինախախտը չի պատժվում»,-նշում է մեր զրուցակիցը։

Փորձագետի կարծիքով, սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր, ցավոք, ո՛չ «նորաձև» է, ո՛չ արդիական։ «Այսօր քննարկման կենտրոնում քաղաքական միտումներն են, շատերը, կարծես, չեն նկատում, որ կան սոցիալական, իրավունքի ոտնահարման խնդիրներ, որոնք, ի դեպ, անմիջականորեն կապված են քաղաքական բարձիթողի վիճակի և տգիտության հետ։ Այսօր արդյունավետ չեն աշխատում տեսչական մարմինները։ Հարցեր բարձրացնենք՝ վերջին անգամ ե՞րբ են արտադրամասերը ստուգվել սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից, խոսքն այն մասին չէ, երբ կոնկրետ խնդիրներ են գրանցվել և տեսչական մարմինը գնացել է ստուգման, վերջին շրջանում ե՞րբ է շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգել համապատասխան տնտեսվարողների մոտ առկա որակի և հարակից փաստաթղթերը, իրենց ոլորտների հետ կապված քանի՞ բողոք են ստացել և ի՞նչ լուծումներ են տրվել դրանց։ Ավաղ, երբեմն խնդիրները գերատեսչությունները փոխանցում են մեկը մյուսին, արդյունքում քաղաքացին հոգնում է և որոշում ինքը լուծել իր խնդիրը։ Պետական կառույցների պարագայում պետք է գործի հաշվետվողականությունը։ Եռամսյակային և տարեկան կտրվածքով գերատեսչությունները պետք է պրոֆիլակտիկ ստուգումներ անցկացնեն արտադրամասերում, խանութներում, մաքսատանը։ Երբ անորակ ապրանքը հայտնվում է շուկայում, դրա վերահսկողությունը, կասեցումը, արգելումը դառնում է դժվարին խնդիր։ Պատճառաբանում են, որ չունեն ֆինանսներ և ռեսուրսներ, գործառույթների իրականացման համապատասխան ռազմավարություն։ Այս ամենն, ի վերջո, ազդում է սպառողների և նրանց իրավունքների պաշտպանության վրա։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ նա ևս սպառող է և, վաղ թե ուշ, առնչվելու է առկա խնդիրներին և բարձիթողի վիճակին։

Համատարած բոլոր ոլորտներում՝ կրթական, առողջապահական, սպառողական, սոցիալական, քաղաքացիների իրավունքները խախտված են, և չկա որևէ պետական կառույց, որն իր տեղում է, լիարժեք գիտակցում է իր լիազորությունները գործառույթային առումով, և չկա մի պետական մարմին, որն իրապես աշխատում է ոլորտային խնդիրները լուծելու և մարդկանց պաշտպանելու համար»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular