ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույսն այն է, որ առանձին շերտերի շրջանում «նստվածք» կթողնի.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քպական իշխանությունը նոր էր սկսել «ՀԷՑ-ը խլելու» գործընթացը, առիթ ունեցանք նշելու, որ փուչիկ են պաշտոնական այն հայտարարությունները, թե դա արվում է «ՀԷՑ-ը փրկելու... ճգնաժամը հաղթահարելու» նպատակով: Ոչ մի նման խնդիր, իհարկե, չկա, որովհետև իրականում ճգնաժամի ապացույց էլ չկա: Ու մինչև օրս էլ Փաշինյանի իշխանությունը իր պաշտոնական «պնդումների» հետ կապված որևէ հիմնավոր, ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել:

Դա ևս մեկ անգամ ու էլ ավելի է ընդգծում դեռ «խլման գործընթացի» մեկնարկում տրված գնահատականը, որ սա բացառապես քաղաքական երևույթ է: Մենք նշել էինք նաև, որ ժամանակի ընթացքում քպական իշխանությունները փորձելու են ՀԷՑ-ում «գտնել» ինչ-ինչ «փաստեր», որպեսզի դիմեն մանիպուլ յատիվ շահարկումների, թե՝ «տեսե՜ք, դուք հոսանքի վարձավճար եք մուծել, իսկ ՀԷՑ-ի սեփականատերերը թալանել են...»:

Օրերս քպական իշխանությունները սոցցանցային ու լրատվական դաշտ նետեցին տարբեր «փուչիկներ», որոնք մաքսիմում 5 րոպե անց քարուքանդ էին լինում, այլ ոչ թե պարզապես հերքվում:

Առաջին «բադիկն» այն էր, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն ստացել է աստղաբաշխական աշխատավարձ: Ըստ որում, հատուկ չէր նշվում անունը, որ «մասսաները» մտածեն, թե դա եղել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Ընդամենը մի քանի րոպե անց պարզվեց, որ նախ՝ այդ ժամանակ Նարեկ Կարապետյանը եղել է նախագահի տեղակալը, իսկ հրապարակ նետված վարձատրությունը, որը ստացել է տնօրենների խորհրդի նախագահը, եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, այսինքն՝ սպառողների մուծած վարձավճարի հետ այդ գումարը կապ չունի, էլեկտրաէներգիայի սակագնի ու ինքնարժեքի հետ էլ, բնականաբար, կապ չունի:

Մյուս կողմից՝ պարզվեց, որ Նարեկ Կարապետյանը միայն վերջին 9 ամիսն է տնօրենների խորհրդի նախագահ և... այդ ընթացքում աշխատավարձ չի ստացել: Իսկ հասանելիք աշխատավարձն էլ ուղղվել է համակարգում ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցների պարգևավճարի ֆոնդին:

Քանի որ «չկպավ», իսկ սլաքներն անպայման պետք էր ուղղել Նարեկ Կարապետյանի դեմ, հրապարակ նետեցին նաև նրա ստացած «սատղաբաշխական» գումարները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ: Պարզվեց՝ դա էլ է մանիպուլ յացիա: Նախ՝ էլի՝ վճարումը եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, երկրորդը՝ Նարեկ Կարապետյանն այդ աշխատավարձը չի ստացել, այլ փոխանցել է բարեգործական նպատակներով՝ «Տաշիր» հիմնադրամին:

Անկասկած, առաջիկայում քպականները նոր ստեր կամ մանիպուլ յատիվ «տեղեկություններ» էլի կտարածեն: Լավ, բայց ինչո՞ւ են փաշինյանական իշխանությունները նման՝ 5 րոպեանոց ստեր ու մանիպուլ յատիվ տեղեկություններ տարածում: Ինչի՞ մասին է սա խոսում:

Իսկ դա վկայում է նրա մասին, ինչը մենք կանխատեսում էինք. առաջիկայում ընտրություններ են, քպականները, ի դեմս Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման, տեսնում են լուրջ վտանգ, տեսնում են, որ լուրջ քաղաքական հայտ ներկայացնող ուժ է ձևավորվում, ուստի փորձում են հնարավորինս վարկաբեկել:

Ու ակնհայտ մանիպուլ յատիվ բաներ են նետում դաշտ՝ հաշվարկով, որ մի որոշակի շերտի վրա դա կազդի: Մյուս կողմից՝ նման «ավրալային» ստատարածումը վկայում է այն բանի մասին, որ քպական իշխանությունը ցայտնոտային վիճակում է: Սա նման է այն ֆուտբոլային իրավիճակին, երբ պարտվող թիմն սկսում է խաղավերջին մոտ գնդակը պարզապես «տշել» դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ «մեկ էլ տեսար, մի բան կստացվի..» մտայնությամբ:

Ի դեպ, երբ խոսվում է բարձր աշխատավարձերի մասին, այստեղ պետք է հիշատակել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եթե իսկապես ՀԷՑ-ում եղել են չտրամաբանված աշխատավարձեր, եթե դրանք իսկապես ազդել են սակագների վրա, ինչո՞ւ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ ծպտուն չի հանել, չէ՞ որ դա իր ուղիղ պարտավորությունների մեջ է մտնում: Իսկ գուցե այն ամենը, ինչ ներկայացնում են իշխանություններն, ու ՀԾԿՀ-ն էլ լռությամբ համաձայնում է, ոչ մի կապ չունի՞ իրականության հետ, և դա «հայտնաբերվել» է միայն այն բանից հետո, երբ հնչեց «կանենք մեր ձևով» հայտնի արտահայտությո՞ւնը... Հը՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular