ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապարանում կրակել են 58-ամյա քաղաքացու շան վրա, ինչի հետևանքով կենդանին սատկել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 24-ին արտառոց ու դաժան դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը երեկոյան Գնթունիներ փողոցի 4-րդ տան բակում խփել են Սամվել Հ․-ի շանը և նախկինում նմանատիպ դեպք էլի է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ, պարզել են, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, անհայտ անձը Ապարան քաղաքի Գնթունիներ փողոցի 4-րդ տան դիմաց հրազենով կրակել է Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Սամվել Հ․-ի շանը, ինչի հետևանքով շունը սատկել է։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular