ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ կընտրի Փաշինյանը ատոմակայանի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրեմլում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը երեկ էր Ռուսաստան ժամանել՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին, որտեղ էլ ելույթ է ունեցել։ Արդեն ուշ երեկոյան հանդիպում է կայացել Վլադիմիր Պուտինի հետ, որը շարունակվել է փակ դռների ետևում։ Պուտինը իր խոսքում հիշեցրել է, որ Հայաստանի հետ 2024 թ․-ին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն է եղել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

ՌԴ նախագահը նաև խոսել է ատոմակայանի վերաբերյալ, Փաշինյանն էլ հայտարարել է, որ այժմ աշխատում են և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունեն Ռուսաստանի հետ։ Ըստ Փաշինյանի՝ արդյունավետ համագործակցում են «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։ Փաշինյանն, ըստ ամենայնի, այդ կերպ փորձել է խուսափել հստակ հարցադրումներից, որ նրան պետք է աներ Ռուսաստանի նախագահը ատոմակայանի վերաբերյալ։ Նշենք, որ բացի Ռուսաստանից, Հայաստանի իշխանությունները փոքր մոդուլային ատոմակայանների հարցում ակտիվորեն բանակցում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի հետ, և Փաշինյանը հակված է ավելի շատ արևմտյան առաջարկներն ընդունել, ինչը ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական լուրջ խնդիր է։

Եվ Ռուսաստանը, ըստ ամենայնի, ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանին թույլ չտա արևմտյան մոդուլային ատոմակայան կառուցել։ Թե ինչ է քննարկվել փակ դռների ետևում, հայտնի չէ, բայց փաստն այն է, որ Ռուսաստանը բավական կոշտ է լինելու այս հարցում՝ ընդհուպ պարտադրելով։ Ոչ պակաս կոշտ է նաև Արևմուտքը, որն էլ հրաշալի հասկանում է, որ որ կողմն էլ ընտրի Փաշինյանը, առաջիկա 10-ամյակները հենց այդ կողմն է լինելու հիմնական «ասիչը» Հայաստանում։ Անգամ «Թրամփի ուղին» չի ունենալու այդպիսի ահռելի նշանակություն, ինչպես նոր ատոմակայանը։

Նարե Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular