ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրավորի կյանքը հաջողվել է փրկել․ հանցագործին հայտնաբերել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել և տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատարություն տալու և նա հիվանդանոց է բերվել թիկունքի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի վնասվածքներով:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով, օպերատիվ տեղեկություններով պարզել են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: 

Վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ: 

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ Արտաշիսյան փողոցի 73 շենքի հարակից տարածքում Անդրանիկ Ա.-ին դանակահարել է  Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Մ.-ն, ում Շենգավիթի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա հայտնել է, որ արարքը կատարել է ինքը, իսկ հանցագործության գործիք դանակը գտնվում է իր բնակության հասցեում:

Դեպքի փաստով ոստիկանության Շանգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular