ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ. սնն­դամթերքն անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօ­րինակ բարձր մակար­դակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ար­ձանագրում այդ փաստը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարա­կած զեկույցի համաձայն՝ սնն­դամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով: Սա ամենա­բարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համե­մատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ:

Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվ­յալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարևորագույնն է, և իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցու­ցանիշից: ԱՎԾ-ն գնաճի վերա­բերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվա­րից: Հենց այն պահից, երբ սնն­դամթերքի տասներկուամյա գնա­ճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայաց­նում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով:

Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համե­մատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինամիկան ճիշտ հակառակն է. անցած տարվա 5 ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular