ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիլիջանյան օրեր». մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով։ Միջոցառումների սկիզբը՝ ժամը 18:00: Մուտքն ազատ է:

Փառատոնի աջակից գործընկերն է «Green Rock» հիմնադրամը։

Փառատոնի շրջանակում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Վանաձորի կամերային նվագախումբը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը: Փառատոնին կմասնակցեն մենակատարներ Վաչե Հովեյանը (ալտ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):

Փառատոնի շրջանակում կհնչեն կատարումներ՝ նվիրված ճանաչված կոմպոզիտորների հոբելյաններին՝ Ալեքսանդր Աճեմյան (100-ամյակ), Ալեքսանդր Հարությունյան (105-ամյակ), Ղազարոս Սարյան (105-ամյակ), Գևորգ Արմենյան (105-ամյակ), Էդգար Հովհաննիսյան (95-ամյակ), Խաչատուր Մարտիրոսյան (80-ամյակ), Արմենուհի Կարապետյան (60-ամյակ), Վարդ Մանուկյան (70-ամյակ)

Փառատոնի ընթացքում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, Դավի Հալաջյանի, Նարինե Զարիֆյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Կարեն Անանյանի, Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 27-ին Կոմպոզիտորների ստեղծագործական տանը ՀԿՄ առաջատար կոմպոզիտորների մասնակցությամբ կանցկացվի վարպետության դաս-դասախոսություն՝ Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների աշակերտների համար:

Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին և դարձել հայ ժամանակակից երաժշտության առաջատար հարթակներից մեկը՝ լայն հնարավորություն ընձեռելով ժամանակակից կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Միևնույն ժամանակ, փառատոնը շարունակում է երաժշտասեր հանրությանը ծանոթացնել ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությանը։ Փառատոնը միավորում է հանրապետության լավագույն երաժշտական կոլեկտիվներին և մենակատարներին՝ շեշտադրելով նոր սերնդի երաժիշտներին աջակցելու և նրանց մեծ բեմ դուրս բերելու իր առաքելությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular