ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորաբացում մտել են չինացիների տուն ու հափշտակել 40 հազար ԱՄՆ դոլար. Shamshyan

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ սեպտեմբեի 24-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը։ Այնտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար ԱՄՆ դոլար, ապա դիմել փախուստի: 
  
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular