ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որոշ տոներ - Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիները ալժիրցի մուսուլման զինծառայողներն են)։

Հայաստանում

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը։

1908 – ծնվել է հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։

1939 – ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը։

1944 – վախճանվել է բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը։

1944 – ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը։

1990 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը։

1991 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր։

1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, որը, սակայն, չի պահպանվել։

2001 – Երևանյան «Առագաստ» ջազ-սրճարանում հայտնաբերվել է 43-ամյա Պ. Պողոսյանի դիակը։ Ըստ վարկածի՝ նրան սպանել են նախագահի թիկնապահները։

2005 – ամերիկյան «Ֆորբս» հանդեսը գրել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը իր կարողությունը հասցրել է 10 միլիարդ դոլարի և ներկայումս թիվ 19-րդ հարուստ մարդն է աշխարհում։

2007 – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»։

2013 – Ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են». Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։

2014 – Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահվել է Սուրիկ Խաչատրյանին։

2017 – Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց։

2022 – կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 18 համայնքներում, որոնցից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել։

2023 – ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան։ Զոհվել է 170 մարդ, վիրավորվել՝ 290-ը։

Աշխարհում

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի սենատը կայսր է հռչակել Տակիտոսին։

1066 – կայացել է Ստամֆորդ-Բրիջի ճակատամարտը, որը 200 տարի տևած վիկինգների անգլիական արշավանքների վերջին ճակատամարտն է, որտեղ նորվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքսոնական բանակի կողմից։

1396 – Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը։

1493 – Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա։

1513 – իսպանացի կոնկիստադոր Վասկո դը Բալբոան իր ջոկատով հատել է Պանամայի պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին։

1555 – ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը կամ Աուգսբուրգի համաձայնագիրը, կնքված Աուգսբուրգ քաղաքում՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդյան դաշինքի միջև։

1644 – ծնվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը։

1683 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոն։

1789 – ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը (ներկայիս Օդեսա քաղաքը)։

1818 – անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն։

1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Արչիբալդ Հենրի Սեյսը։

1897 – ծնվել է ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները։

1906 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը։

1926 – Հենրի Ֆորդը իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր։

1932 – ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը։

1935 – ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը և հանվել են տալոնները մսի, ձկան և շաքարի համար։

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը։

1949 – ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը հանդիսացող Պեդրո Ալմոդովարը։

1956 – շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը։

1968 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը։

1970 – վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող հեղինակներից մեկը հանդիսացող Էրիխ Մարիա Ռեմարկը։

1972 – Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի Եվրամիությանը անդամակցությունը։

1974 – «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ առ այն, որ աէրոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը։

2002 – Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմ ավանների շրջանում նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular