ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհայտարարեն «պատմական» որոշման մասին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից՝ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։

Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպաարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից, եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձեւավորվի:

Հիմա դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչով է փոխարինվելու։ Բանն այն է, որ փոփոխությունների հայեցակարգում կառավարություն չձեւավորելու 3 տարբերակ է դիտարկվում․ առաջինը՝ ՀՀ նախագահին տալ լիազորություն` «փոքրամասնության կառավարություն ձեւավորելու», լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն՝ վարչապետ առաջարկելու: Բնական է, որ չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատարը։

Երկրորդ տարբերակը՝ կիրառել Երեւանի քաղաքապետի ընտրության մոդելը` վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը, այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն:

Փոքրիշատե ոչ իշխանահաճո տարբերակը երրորդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ՝ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։

Սա էլ իր վտնգներն է պարունակում` կոլեկտիվ անպատասխանատվության իրավիճակ է ստեղծվելու։ Այդուհանդերձ, եթե անգամ նոր սահմանադրության նախագիծն այս տեսքով ընդունվի, առաջիկա՝ 2026-ի ընտրություններին այս փոփոխությունները չեն վերաբերի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 09․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular