ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում եւ ինչ են հասկացնում ռուսները․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարն էր եւ 25-ամյակի միջոցառումը, որը տեղի ունեցավ Կրեմլի համագումարների պալատի դահլիճում: Նախ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարդացել է Պուտինի շնորհավորանք-ուղերձը, որից հետո տեղի է ունեցել մեծ համերգ՝ ռուսական էստրադայի եւ հայկական մանկական համույթների մասնակցությամբ:

Այս ամենը շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չենթարկվեին քրեական հետապնդման կամ չզրկվեին ՌԴ քաղաքացիությունից:

Ռուսաստանի իշխանությունները բաց մեսիջ են հղում, որ Ալիեւի հետ լուրջ խնդիրներ ունեն ու չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աչքի լույսը չեն, որպես հակակշիռ` Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում:

Նախկինում նման իրավիճակներում ուղիղ աջակցություն էր ուղղվում Հայաստանի իշխանություններին, ինչը պաշտոնական Բաքվի կողմից ընկալվում էր որպես բացասական մեսիջ եւ զգուշացում, ու արագորեն սկսում էին վերականգնել խախտված բալանսը, որ հայերը չշահեն, եւ ՀՀ-ի օգտին ՌԴ-ն քայլեր չձեռնարկի:

Հիմա քողարկված մեսիջներ են ուղարկվում Ադրբեջանին, եւ իրավիճակն առավել քան սրվել է: Օրինակ, Կրոկուսի սեփականատեր Ալիեւի նախկին խնամի Ագալարովների գույքն են պետականացնում, արդեն փակվել են Ագալարովին պատկանող մեկ տասնյակ ռեստորաններ Մոսկվայում, համակերպվել են «Կրոկուս սիթի հոլը» կորցնելու մտքի հետ եւ լքել են ՌԴ-ն:

Ադրբեջանական համայնքի 2 ղեկավար զրկվել է քաղաքացիությունից, բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կան կալանավորվածներ: Որպես դրա շարունակություն՝ Ռուսաստանը շեշտված սկսել է կարեւորել Ռուսաստանի հայերի միության դերը, իսկ միության նախագահ Արա Աբրահամյանն արժանանում է հատուկ վերաբերմունքի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 09․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular