ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի, պահեստազորի մասնակից քաղաքացիների բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1976-ն որոշման մեջ։ Կառավարության 2018 թվականի թիվ 405-Ն որոշման մեջ 2025 թվականի հունվարի 1-ի թիվ 48-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում նախազորակոչիկի, զորակոչիկի, պահեստազորի մասնակից քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում առկա բժշկական տվյալների հիման վրա։ Ընթացքում պարզվել է, որ շատ հաճախ բժշկական հաստատությունների կողմից պետպատվերի շրջանակներից դուրս ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է էլեկտրոնային առողջապահական համակարգում։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթները, լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին։ Էլեկտրոնային առողջապահական համակարգում տեղեկատվության բացակայության պատճառով պաշտպանության նախարարությունը երբեմն ստիպված է լինում իրականացնել կրկնակի հետազոտություններ։

Թիվ 1976-Ն որոշման մեջ կատարվող լրացմամբ առաջարկվում է բժշկական ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված տվյալներից բացի տպագրել նաև յուրաքանչյուր ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիր, որը կպարտադրի բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին առողջապահական ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրել էլեկտրոնային առողջապահական համակարգ, որպեսզի ստանա համապատասխան նույնականացման ծածկագիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular