ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարի համայնքապետին ու քրեական ոստիկանին սպանած անձը դեռ չի հայտնաբերվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունները կատարած անձը դեռ չի հայտնաբերվել, այդ ուղղությամբ կատարվում են հնարավոր բոլոր քննչական ու ապացուցողական գործողությունները, լրագրողների հետո զրույցում ասաց հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական խմբի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ ՔԿ նախագահի հանձնարարականով նախաձեռնված վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել  է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։

«Տեսախցիկները, մնացած հետքերը, իրերն ու առարկաները, որոնք նշանակություն ունեն վարույթի համար, ֆիքսվել են, արձանագրվել են ու վերցվել»,- ասաց քննիչը։

Հովհաննիսյանն ասաց, որ քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում՝ ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ կապված վարկածը։

«Բոլոր վարկածների ուղղությամբ իրականացվում է քննություն՝ դրանք հերքելու կամ հաստատելու նպատակով»,- մանրամասնեց քննիչը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 
 
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular