ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա-Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 - ծնվել է գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը։

1916 - Հովհաննես Այվազովսկու թոռ, օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։

1920 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ։

1923 - ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

1924 - ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը։

1940 - ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը։

1981 - ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է Վան օպերացիա անունով։

2006 - Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար։

2007 - «Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է եղել։

2009 - վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։

2013 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը։

2015 - լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում։ Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում՝ երկու զոհ և երկու վիրավոր։

  • Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին։

2018 - վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ։

2019 - Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ եղել է հրազեն։

2021 - վախճանվել է լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լևոն Աթոյանցը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 - Մուհամմադ մարգարեն Մեքքայից Մեդինա է տեղափոխվել՝ իրականացրել է Հիջրա։

768 - վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը։

1541 - վախճանվել է գերմանա-շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը։

1664 - Նոր Հոլլանդիայի գուբերնատոր Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին։

1724 - ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան։

1739 - ծնվել է ռուս պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին։

1801 - Ռուսաստանի ցար Ալեքսանդր Ա-ինի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական գուբերնիա։

1802 - վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը։

1812 - Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ՝ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև։

1830 - Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն։

1852 - ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։

1884 - ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը։

1896 - ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։

1902 - ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի առաջին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։

1911 - ծնվել է ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն։

1934 - «Պրավդա» թերթը առաջին անգամ Ստալինին անվանել է «Մեծ կերակրող»։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։

1944 - հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վերածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի։

1945 - վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը։

1948 - ստեղծվել է «Հոնդա» ընկերությունը։

1953 - Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը։

1957 - Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ «Կամպ Նոու» մարզադաշտը։

1960 - ԱՄՆ-ում ջուր է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1973 - Գվինեա-Բիսաուն անկախացել է Պորտուգալիայից։

1996 - Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

1998 - Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular