ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական դարձած երիտասարդի սիրտը մարզպետի պաշտոն է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7 տարի շարունակ նախկիններից բողոքող փաշինյանական իշխանությունը որոշել է պարգևատրել հերթական «նախկին»-ին, ով վաղուց դարձել է մոլի քպական։ Ըստ լրատվամիջոցների՝ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կդառնա Վայոց ձորի մարզպետ։ Արսենյանը 2021 թվականի հոկտեմբերին Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։

Վահագն Արսենյանը «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Ազգային ժողովի 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Աշոտ Արսենյանը հայտնի էր Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ և մոլի հանրապետական էր։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Արսենյանները ոչ միայն չպատժվեցին, այլև դարձան մոլի նիկոլական, իսկ նրանց կառուցած «Բյուրեղ» բնակելի համալիրում բազմաթիվ քպականներ են հանգրվանել՝ բավականին էժան գներով և զեղչերով, ահռելի բնակարաններ գնել հիփոթեքային վարկի լուրջ արտոնություններով։ Ըստ երևույթին, քաղաքապետի պաշտոնը երիտասարդ Արսենյանի համար քիչ է եղել և այժմ էլ որոշել են նշանակել Վայոց Ձորի մարզպետ։

Արսենյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, լուրջ խնդիրներ ունի գործող մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Վերջինս մինչև մարզպետ նշանակվելը եղել է Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետը։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, բայց առանձնապես աչքի չի ընկել, առավել ևս իշխանության սրտի քմահաճույքներն էլ չի կատարել և փորձել է հեռու մնալ քաղաքական դիրքավորումներից։ Վահագն Արսենյանը, ըստ ամենայնի, ազատվելով գործող մարզպետից, ողջ մարզը կվերցնի իր ձեռքը՝ հանուն Նիկոլ Փաշինյանի վերընտրության, իսկ արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզում լուրջ ընտրակեղծիքներ են սպասվում։ Արսենյանները այդ հարցում լուրջ փորձառություն ունեն դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից։

Արմինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular