ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր Ձևով» շարժման աճող վստահությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 12-ի դրությամբ, «Մեր Ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել արդեն երկու հազար քաղաքացի։ Թիվը միայն թիվ չէ․ այն հստակ ցույց է տալիս հանրապետությունում առկա մեծ պահանջարկն ու սպասումը այն մարդկանց հանդեպ, ովքեր պատրաստ են լսել հասարակությանը և գործնական լուծումներ առաջարկել։

Տավուշի մարզում շարժման ներկայացուցիչների հանդիպումները վերածվեցին անկեղծ ու ջերմ ընդունելության։ Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը աստիճանաբար սկսում է տեսնել իրական տարբերությունը՝ Սամվել Կարապետյանի կատարած գործերի և իշխանությունների կողմից արհեստականորեն ներկայացվող պատկերի միջև։ Այն, ինչ տարիներ շարունակ պաշտոնական հարթակներում ներկայացվում էր որպես պետական նախաձեռնություն, իրականում ծնվել է անձնական նախաձեռնության և պատասխանատվության զգացումից։

Չնայած իշխանությունների կողմից գործադրվող ճնշումներին, «Մեր Ձևով» շարժումն արդեն իսկ այցելում է մարզեր՝ լսելու բնակիչներին, քննարկելու նրանց խնդիրները և առաջարկելու լուծումներ։ Առաջիկայում նախատեսվում է ներկայացնել նաև ծրագրեր, որոնք վերաբերում են առողջապահության ոլորտի բարեփոխմանը։ Սա խոստանում է դառնալ ոչ թե հերթական կեղծ քաղաքական կարգախոս, այլ կյանքի կոչվող գործնական քայլ։

Շարժման նախաձեռնություններից առանձնանում է Սևանա լճի զարգացման ծրագիրը։ Առաջարկվում է լիճը վերածել ձմեռային զբոսաշրջության կենտրոնի՝ Գեղարքունիքի մարզի տնտեսական աշխուժացումը խթանելու համար։ Նմանատիպ օրինակները ևս մեկ անգամ ընդգծում են, որ շարժումը չի սահմանափակվում միայն խոստումներով․ այն փորձում է բերել ապագայի հստակ պատկեր և դրա իրագործման ճանապարհային քարտեզ։

«Մեր Ձևով» շարժման հաջողությունը պայմանավորված է ոչ միայն առաջնորդի փորձով և կատարած գործերով, այլև մարդկանց կողմից վստահության վերականգնման ցանկությամբ։ Այս վստահությունն է, որ դառնում է շարժման ամենամեծ ուժը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular