ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ողջունում է Արարատ լեռան հեռացումը Հայաստանի սահմանային դրոշմանիշներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը որոշել է նոյեմբերի 1-ից հեռացնել Արարատ լեռան պատկերը սահմանային մուտքի և ելքի կետերում դրվող դրոշմակնիքներից, գրում է rtvi.com-ն։ Թուրքական մամուլը, մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Արարատը Հայաստան չէ», այդ որոշումը դիտարկում է որպես Երևանի նոր, պրագմատիկ կուրսի ցուցադրում, որպես խորհրդանշական և դիվանագիտական ազդանշան։ Daily Sabah թերթը հայտնել է, որ Արարատ լեռան պատկերի հեռացումը «դիտարկվում է որպես բարի կամքի դրսևորում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի շրջանակներում»։

Haber7 պորտալը շեշտել է, որ Արարատ լեռան հեռացումը պաշտոնական փաստաթղթերից «պատմական փոփոխություն» է, քանի որ Երևանն այդ խորհրդանիշն օգտագործել է երկար տարիներ։ Թուրքական հրատարակությունը նաև նշել է հայկական կողմի չափավոր մոտեցումը, որը «հնարավորություն է տալիս նոր էջ բացել երկու հարևան երկրների միջև հարաբերություններում»։ Turkish Minute-ը նշել է, որ որոշումը կայացվել է հարևաններին «վտանգավոր ազդանշաններ» չուղարկելու համար։

Սակայն որոշները պնդում են, որ Հայաստանի կառավարությունը գործում է «ճնշման տակ»՝ Անկարային հանգստացնելու համար։ Իշխանությունը այս քայլը վերագրում է պրագմատիզմին և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության ցանկությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ընդգծել էր, որ այդ լեռը չի գտնվում հայկական տարածքում, և Արարատը պատկերող ներկայիս զինանշանը չի արտացոլում 1991 թվականին հիմնադրված պետությունը և պահանջում է վերանայում։

Մասնագետներն ու թուրքական լրատվամիջոցները խորհրդանիշի հեռացումը համարում են դրական ազդանշան Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների հնարավոր բացման համար, ինչպես նաև քայլ՝ տարածաշրջանում տնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular