ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են 2025 թ․ «Ավրորա» մրցանակի հավակնորդները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025 թ․ «Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) եւ Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան) «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից եւ որպես մրցանակի հավակնորդներ՝ ներկայացրել Նյու Յորքում՝ Ամերիկայի արտասահմանյան մամուլի ակումբի (OPC) հետ համատեղ կազմակերպված ճեպազրույցի եւ քննարկման ժամանակ։ Այս չորս հերոսներից մեկը կդառնա այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։

Նույնիսկ այն պարագայում, երբ մարդասիրական ճգնաժամերը խորանում են, իսկ միջազգային ֆինանսավորումը կրճատվում, այս բացառիկ անհատները շարունակում են գործել եւ փոխել իրադրությունն իրենց համայնքներում՝ վտանգելով սեփական կյանքը եւ փրկելով երեխաներին պատերազմական գոտիներում, շարունակելով բաց պահել հիվանդանոցները նույնիսկ կրակի տակ, կենսական բուժում ապահովելով հեռավոր եւ հակամարտություններից տուժած համայնքներում։ 

 

2025 թ «Ավրորայի» հերոսներն են 

  • Սալի Բեքեր (ՄԹ)՝ մարդասիրական գործիչ, որը Բոսնիայի եւ Կոսովոյի հակամարտությունների ժամանակ հարյուրավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից եւ հիմնել մանուկներին շտապ բուժօգնություն ցուցաբերող կազմակերպություններ: Տիկին Բեքերը հետագայում ընդլայնել է իր գործունեությունը դեպի Իրաք, Ուկրաինա եւ Գազա՝ սկսելով հեռաբժշկության ծրագիր, որը տեղացի բժիշկներին կապում է մանկաբույժների համաշխարհային ցանցի հետ։
  • Ջամալ Էլթայեբ (Սուդան)՝ բժիշկ, որի ջանքերով 2023 թ․ ապրիլից` պատերազմի սրումից ի վեր, Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը շարունակում է գործել մեծ Խարթումի՝ որպես վերջին բուժկենտրոններից մեկը։ Բժիշկ Էլթայեբի ղեկավարությամբ հիվանդանոցը շարունակում է իր գործունեությունը եւ, չնայած անընդհատ տեղացող ռմբակոծություններին, ռեսուրսների ծայրահեղ պակասին ու ենթակառուցվածքների փլուզմանը, օգնում փրկել հարյուրավոր կյանքեր:
  • Զուհայր Լահնա (Մարոկկո)՝ մանկաբարձ-գինեկոլոգ, որն ավելի քան երկու տասնամյակ աշխատում է հակամարտության եւ աղետներից տուժած գոտիներում՝ տրամադրելով բժշկական խնամք, վերապատրաստելով տեղի անձնակազմին եւ համակարգելով մարդասիրական օգնությունը: Բժիշկ Լահնան աշխատել է Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Ուգանդայում, իսկ վերջերս՝ նաեւ Գազայում, որտեղ 2023 թ․ հոկտեմբերից սկսած պարբերաբար հերթափոխով բժշկական ծառայություն է իրականացնում։ 
  • Ջիլ Սիման (ԱՄՆ/Հարավային Սուդան)՝ բժիշկ, որը համահիմնադրել է «Հարավային Սուդանի բժշկական օգնություն» կազմակերպությունը եւ ավելի քան երեք տասնամյակ շարունակում է կենսական բուժօգնություն տրամադրել հակամարտությունից տուժած Հին Ֆանգակում՝ տարեկան բուժելով մոտ 40․000 հիվանդի: Բժիշկ Սիմանը համարվում է վիսցերալ լեյշմանիոզի եւ տուբերկուլյոզի կանխարգելման պրոտոկոլների ներդրման առաջամարտիկ Հարավային Սուդանում եւ Ալյասկայի գյուղական համայնքներում՝ վերապատրաստելով տեղի բուժաշխատողներին եւ գործնականում օգնելով նրանց։ 

««Ավրորայի» այս չորս հերոսները հիշեցնում են այն մասին, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում ոմանց խիզախությունը, կարեկցանքն ու նվիրումը կարող են լուսավորել շատերի ճանապարհը», – ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ «Մեծագույն պատիվ է փառաբանել նրանց արտասովոր աշխատանքը եւ այն հույսը, որ նրանք պարգեւում են աշխարհի ամենախոցելի խմբերին»։

Ըստ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ 2025 թվականը կարող է դիտարկվել որպես ամենամահացու տարին մարդասիրական աշխատանք իրականացնողների համար։ Այս համատեքստում «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացնում հատկապես տեղում մարդասիրական գործունեություն ծավալողներին, որոնք գործում են աշխարհի ամենավտանգավոր ճգնաժամերի առաջնագծում։ Դափնեկիրը կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ իր խիզախ գործունեությունը շարունակելու եւ դրա ազդեցությունն ընդլայնելու համար՝ աջակցելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ կազմակերպություններին։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ․ դափնեկրի անունը կհայտարարի նոյեմբերի 6-ին Նյու Յորքի Էլիս կղզում սպասվող 2025 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Այս պատմական վայրում, որը դարձել է հույսի եւ ապաստանի խորհրդանիշ, «Ավրորան» հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերների, որոնք ուրիշներին փրկելու համար վտանգում են սեփական կյանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular